Գլիկերիա Ֆեդոտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլիկերիա Ֆեդոտովա
Ծնվել էմայիսի 10 (22), 1846
ԾննդավայրՕրյոլ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 27, 1925(1925-02-27)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (1862)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Alexander Filippovich Fedotov?
Երեխա(ներ)Aleksandr Aleksandrovich Fedotov?
Պարգևներ և մրցանակներ

Գլիկերիա Նիկոլաևնա Ֆեդոտովա (ռուս.՝ Гликерия Николаевна Федотова, մայիսի 10 (22), 1846, Օրյոլ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 27, 1925(1925-02-27)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս դերասանուհի, Հանրապետության ժողովրդական արտիստուհի (1924), Աշխատանքի հերոս (1924)։

1858 թվականից հանդես է եկել Փոքր թատրոնի բեմում, 1863 թվականին ավարտել Մոսկվայի դրամատիկական ուսումնարանը (Իվան Սամարինի դասարանը) և ընդունվել նույն թատրոնի թատերախումբը։ Եղել է Միխայիլ Շչեպկինի հետևորդներից։

1885 թվականից զբաղվել է մանկավարժությամբ, 1905 թվականին թողել է բեմը։ Գլիկերիա Ֆեդոտովան Պետրոս Ադամյանի հանդիսատեսներից էր Մոսկվայում (1883)։ Շուրջ 25 տարի սերտ բարեկամական կապեր է ունեցել Գաբրիել Սունդուկյանի հետ։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հերոսական, քնարական, ողբերգական, ինչպես և կենցաղային ու բնութագրական դերեր։ Առանձնապես հաջողություն է ունեցել Ալեքսանդր Օստրովսկու և Շեքսպիրի պիեսներում։ Ա․ Օստրովսկու պիեսներում կատարել է 29 դեր, որոնցից լավագույնը եղել է Կատերինան («Ամպրոպ», 1863, խաղացել է 35 տարի), այլ դերերից են՝ Վասիլիսա («Վասիլիսա Մելենտևա, 1868, դերը գրված է Ֆեդոտովայի համար), Լարիսա («Անօժիտը», 1878), Կրուչինինա («Անմեղ մեղավորներ», 1884), Շեքսպիրի պիեսներում՝ Բեատրիչե («Ոչնչից մեծ աղմուկ», 1865), Կատարինա («Կամակոր կնոջ սանձահարումը», 1871), Պորցիա («Վենետիկի վաճառականը», 1877), Լեդի Մակբեթ («Մակբեթ», 1890) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гоян Г․, Гликерия Федотова․ Жизнь и творчество великой русской артистки, М - Л․, 1940
  • Зограф Н. Малый театр второй половины XIX века. - М., 1960.
  • Немирович-Данченко В. И. Речь на 50-летнем юбилее Г. Н. Федотовой, 8 января 1912 г.; О Г. Н. Федотовой. Из воспоминаний (1939) // Рождение театра. - М., 1989.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Федотова Гликерия Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիկերիա Ֆեդոտովայի մասին «Кругосвет» հանրագիտարանում (ռուս.)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։