Գլեբ Կրժիժանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեբ Կրժիժանովսկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12 (24), 1872
ԾննդավայրՍամարա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 31, 1959(1959-03-31)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և ճարտարագետ
ԱմուսինQ111448413?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ և Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե, Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե, Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն և Լեհական գիտությունների ակադեմիա
 Gleb Krzhizhanovskiy Վիքիպահեստում

Գլեբ Մաքսիմիլիանովիչ Կրժիժանովսկի (ռուս.՝ Глеб Максимилианович Кржижановский, հունվարի 12 (24), 1872, Սամարա, Ռուսական կայսրություն[1] - մարտի 31, 1959(1959-03-31)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), լեհական ծագմամբ ռուս հեղափոխական (հին բոլշևիկ), խորհրդային քաղաքական գործիչ, գիտնական-էներգետիկ, գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։

Վլադիմիր Լենինի հետ մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը։ 1894 թվականին ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ ՌՍԴԲԿ II համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ Մասնակցել է ՌՍԴԲԿ III համագումարի նախապատրաստմանը, 1905-1907 թվականների հեղափոխությանը։ Փետրվարյան հեղափոխության (1917) ժամանակ եղել է Մոսսովետի բոլշևիկյան ֆրակցիայի անդամ։ 1920 թվականներից՝ Ռուսաստանի էլեկտրիֆիկացիայի պետական հանձնաժողովի (ԳՈԷԼՌՈ), 1921-1930 թվականներին՝ Պետպլանի, 1930-1932 թվականներին՝ ծանր արդյունաբերության ժողկոմատի գլխէներգոյի, 1932-1936 թվականներին՝ ԽՍՀՄ ԿԳԿ-ին առընթեր բարձրագույն տեխնիկական կրթության կոմիտեի նախագահ և ԽՍՀՄ լուսժողկոմի տեղակալ։ 1929-1939 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ։ 1930 թվականին հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ էներգետիկական ինստիտուտը։

Աշխատությունները նվիրված են էներգահամակարգերի, էներգահաշվեկշռի կազմման և զարգացման գիտական հիմունքների, երկրի միասնական էներգահամակարգի ստեղծման, տնտեսության ճյուղերի էլեկտրիֆիկացման, էներգետիկ ռեսուրսների համապարփակ օգտագործման և այլ խնդիրների։ Հեղինակ է Վլադիմիր Լենինի մասին հիշողությունների։ Եղել է կուսակցության XIV-XVII համագումարների պատգամավոր, XIII-XVII համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)կ ԿԿ-ի անդամ։

Եղելէ Համառուսաստանյան ԿԳԿ-ի և ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ, ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի 5 և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Кржижановский Глеб Максимилианович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Կրժիժանովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 687