Գլեբ Կոտելնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեբ Կոտելնիկով
Глеб Котельников
Ծնվել էհունվարի 30, 1872(1872-01-30)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 22, 1944(1944-11-22)[1] (72 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական, գյուտարար և Չինովնիկ
Ալմա մատերKyiv Infantry engineering cadet school?
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և «Ալեքսանդր III կայսեր թագավորելու հիշատակի» մեդալ
Երեխա(ներ)Anatoly Glebov?
 Gleb Kotelnikov Վիքիպահեստում

Գլեբ Եվգենիի Կոտելնիկով (ռուս.՝ Глеб Евгеньевич Котельников, հունվարի 30, 1872(1872-01-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 22, 1944(1944-11-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեբ Կոտելնիկովը ծնվել է Պետերբուրգում բարձրագույն մաթեմատիկայի և մեխանիկայի պրոֆեսորի ընտանիքում։ Երեխա ժամանակ նա ստացել է շատ լավ կրթություն և վաղ տարիքից ունեցել է սեր ոչ միայն ճշգրիտ գիտությունների, այլև երաժշտության հանդեպ։

1889 թվականին մահանում է Գլեբի հայրը, և տղան, որը պատրաստվում էր ընդունվել կոնսերվատորիա կամ տեխնոլոգիական ինստիտուտ, ընտանիքի ծանր ֆինանսական պայմաններից դրդված, ընդունվում է Կիևի ռազմական ուսումնարան։ 1894 թվականին ուսումնարանից հետո ծառայելով պարտադիր երեք տարին՝ Գլեբը զորացրվում է։

Պարաշյուտի գաղափարի ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին վերադառնալով Պետերբուրգ՝ դառնում է Հանրային տան դերասան[2] և անընդմեջ իրականացնում է տարբեր նախագծեր։ Ապրելով Պետերբուրգում՝ նա հաճախակի այցելում էր Քարե կղզու հետևում գտնվող ձիարշավարանը, որտեղ տեղի էին ունենում աերոպլանների թռիչքներ։ 1910 թվականին հոկտեմբերի 6-ին Կոտելնիկովը օդաչու Լ. Մացիևիչի մահվան ականատեսն է դառնում։ Ցնցված այդ մահից՝ Կոտելնիկովը իր առջև նպատակ է դնում ստեղծել օդաչուների համար փրկարարական համակարգ և իր կյանքի մեծ մասը ծառայեցնում է այդ նպատակի իրականացմանը։ Նա գրում է. «Իմ փոքր սենյակը ես դարձրեցի արհեստանոց և տարուց ավել աշխատում էի նոր պարաշյուտի ստեղծման վրա»։

Հուշարձան ՌԿ-1 պարաշյուտին

Մինչև Կոտելնիկովը ևս բազմաթիվ նախագծողներ փորձել են ստեղծել փրկարարական համակարգ, բայց նրանց մոտ դա չէր հաջողվում, պարաշյուտները շատ անհարմար էին և մեծ, նաև շատ բարդ էին օգտագործման համար։ Կոտելնիկովի նախագիծն ուներ հետևյալ կարգախոսը՝ «միշտ ինձ հետ»։ Նա հասկանում էր, որ օդաչուն չի կարող միշտ իր մոտ պահել մեծ ու անհարմար իրը, այդ պատճառով իր սարքը պետք է լինի առավելագույնս հավաք ու թեթև։ Այդ հարցի լուծումն ստացվեց պատահականորեն։

Մի օր Կոտելնիկովը տեսավ, թե ինչպես է մի կին իր փոքր պայուսակից հանում մեծ չափսի մետքսե շալը։ Այդ պահին նա գլխի ընկավ, որ պետք է օգտագործել ոչ թե բրեզենտ՝ պատված նյութերով, այլ թեթև ու պինդ մետաքս։

ՌԿ-1[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ փորձերից հետո Կոտելնիկովին հաջողվեց ներկայացնել առաջին ավիացիոն ուսապարկային պարաշյուտի մոդելը։ Ուսապարկի տուփը բացելու համար օգտագործվում էին հատուկ զսպանակներ[3]։ Ներսում տեղադրված հարթակը զսպանակների շնորհիվ մեծ ուժով դուրս էր հրում պարաշյուտը տուփը բացելուց հետո։ Պարաշյուտի գմբեթը պատրաստված էր խիտ և թեթև մետաքսից, ուներ կլոր տեսք և բաժանված էր 24 մասի։ Պարաշյուտի ճոպանները բաժանվում էին երկու մասի, որպեսզի օդաչուն պարաշյուտով վայրէջքի դեպքում կարողանա փոխել իր ուղղությունը։ Պարաշյուտի եզրով անցնում էր բարակ մետաղալար, որի տրամագիծը մեկ միլիմետր էր, և որը նախատեսված էր գմբեթը օդով արագ լցնելու համար։ Այսպիսի կառուցվածքը, որի ստեղծողն էր Կոտելնիկովը, հիմք հանդիսացավ պարաշյուտի այլ մոդելների ստեղծման համար։ Կոտելնիկովը իր հայտնագործությունը անվանեց ՌԿ-1[4] (ռուս.՝ РК-1) ռուսական։

1912 թվականին կայացավ պարաշյուտի փորձարկումը, ինչին նախորդել էին բազմաթիվ փորձարկումներն ու գյուտի բարելավումները։ Նախ պարաշյուտը ցած էին նետում 200 մետր բարձրությունից 5 փթանոց մանեկենով, ապա մանեկենը ցած էին նետում ինքնաթիռից։ Եվ չնայած որ բոլոր փորձարկումները բարեհաջող էին անցել, բայց պաշտոնյաները և զինվորականները դեռ երկար ժամանակ չէին վստահում սարքավորմանը։ Բայց անցավ 10 տարի, և պարաշյուտը դանդաղ, բայց իրապես սկսեց վայելել ժողովրդականություն[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմից առաջ Կոտելնիկովի տեսողությունը խիստ վատանում է, սակայն չնայած դրան՝ նա մասնակցում է հակաօդային և հակաքիմիական կետի աշխատանքներին։ Այդ տարիներին նա ևս ապրում էր Լենինգրադում և ստիպված էր տեսնել շրջափակման հարուցած բոլոր դժվարությունները։ 1941 թվականին վերջին նա գտնվում էր ծայրահեղ վատ առողջական վիճակում, նրան մի կերպ տեղափոխում են Մոսկվա։ Այստեղ մի քիչ ապաքինվելով՝ նա վերսկսում է գյուտարարական գործունեությունը։ 1943 թվականին դուրս է գալիս Կոտելնիկովի «Պարաշյուտ» գիրքը։ Որոշ ժամանակ անց լույս է տեսնում «Պարաշյուտի պատմությունը և պարաշյուտիզմի զարգացումը» գիրքը։

Մեկ տարվա ընթացքում (1929-1930) Գլեբ Կոտելնիկովը ներկայացրել է 12 գյուտի հայտ, որից 9-ի համար ստացել է հեղինակային վկայականներ։ 1944 թվականին ձմռանը Գլեբ Կոտելնիկովը ստացավ «Կարմիր աստղ» շքանշանը՝ որպես ռուսական հնագույն պարաշյուտային նախագծող։ Գյուտարարը շարունակեց իր աշխատանքը պարաշյուտների բարելավման հարցում։

1944 թվականին նոյեմբերի 22-ին Գլեբ Կոտելնիկովը հանկարծամահ է լինում։ 1949 թվականին Սալիզի գյուղը, որտեղ առաջին անգամ փորձարկվել էր Կոտելնիկովի պարաշյուտը, վերանվանվել է մեծ գյուտարարի անունով՝ «Կոտելնիկովո»։ Փորձադաշտից ոչ հեռու կառուցված է փոքր հուշարձան՝ պարաշյուտի պատկերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Котельников Глеб Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Գլեբ Կոտելնիկով
  3. Հետագայում 1916—1917 թվականներին, ամուր տուփը փոխարինվեց փափուկ ուսապարկով։
  4. «FR 438612 "Appareil de sauvetage pour aviateurs avec parachute"» (անգլերեն). GetthePatent.com, owned by Cartesian Products, Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  5. Газета Коммерсантъ Weekend № 8 от 15.02.2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Կոտելնիկով» հոդվածին։