Գիրաուտ դը Բորնեյլ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիրաուտ դը Բորնեյլ (12-րդ դարի երկրորդ կես), նշանավոր տրուբադուր։
Գիրաուտ դը Բորնեյլին կոչել են «տրուբադուրների մագիստրոս», իսկ Դանթեն նրան համարել է «արդարության երգիչ»։
Գիրուարտ դը Բորնեյլից պահպանվել է ավելի քան ութսուն բանաստեղծական երկեր, որոնցից հատկապես նշանավոր է նրա ալբան (ցայգերգ)։ Սիրային այս երգատեսակի մեջ պատկերվում է մի որոշակի իրավիճակ։ Սիրահար ասպետը գիշերը ծածուկ այցելում է իր սիրուհուն, իսկ նրանց գիշերային հանդիպումը հսկում է ասպետի ընկերը կամ զինակիցը, որը առավոտ վաղ երգով կանչում է սիրահար ասպետին ` ցանկանալով կանխել ընդհարումը խանդոտ ամուսնու հետ։ Ահա ասպետի ընկերոջ և ասպետի երկխոսությունը այս ցայգերգի վերջում.
- «Դուք ինձ երեկ խնդրեցիք, որ հսկեմ ես ձեզ,
- Եվ գիշերից մինչ առավոտ կանգնեցի ես,
- Սակայն իզուր աղոթեցի ու ողբացի,
- Ձեր ախոյանն այժմ վրեժն իր կլուծի,
- Ճառագեց շողն այգաբացի»։
- «Հավատարիմ ընկեր, ինչպես լսեմ ես ձեզ,
- Երբ սիրուհուս ջերմ ու կրքոտ գիրկը այսպես
- Մոռացնել է տվել աշխարհը լիովին,
- Եվ ինձ համար հոգ չէ արդեն բոլորովին,
- Որ ծագեց շողն այգաբացի»։[1]
- (Թարգմ. Հենրիկ Բախչինյան)
Տես նաև`[խմբագրել]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Հենրիկ Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 15-16։