Գիտության և տեխնիկայի թանգարան հիմնադրամ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտության և տեխնիկայի թանգարան հիմնադրամ
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Նոր Նորք
ՀասցեԵրևան, Նոր Նորք, Բագրևանդ 25
Հիմնադրվել էհունիսի 23, 2008
ՏնօրենԺիրայր Սևոյան
Քարտեզ
Քարտեզ

Գիտության և տեխնիկայի թանգարան հիմնադրամ, թանգարան Երևանում, որը հիմնադրվել է 2008 թվականին։ Թանգարանի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը և համաշխարհային գիտության մեջ նրա ներդրումները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի առաջնային խնդիրն է հավաքել, պահպանել և ցուցահանդեսների միջոցով հանրությանը ներկայացնել Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները և գիտատեխնիկական նվաճումները։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում թանգարանի համար տարբեր ցուցանմուշներ են հավաքվել և ներկայումս թանգարանն ունի մոտ 500 ցուցանմուշ՝ գիտատեխնիկական սարքեր և սարքավորումներ, տարբեր առարկաներ, որոնք արտադրվել են Հայաստանում, բազմաթիվ լուսանկարներ, որոնք խոսում են Հայաստանի արդյունաբերական պատմության մասին[1]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կազմակերպում է դասընթացներ և գործնական աշխատանքներ երեխաների և պատանիների համար, որպեսզի խթանի նրանց մեջ սերը դեպի գիտությունը, տեխնիկան ու ճարտարագիտական կրթություն։

  • “ElCorr”գազի ծավալի էլեկտրական կարգավորիչ
  • «Արմֆլոո» միկրոպրոցեսորի ծախսի չափման համակարգ
  • “CAMERTON-2000” ավտոմատացված հեղուկի խտության չափիչ
  • Էլեկտրական հաշվիչի չափման և վերահսկման համակարգեր

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի Հովսեփ Էմին փողոցի 123 հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]