Գիտելիքի կառավարման համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտելիքահենք համակարգերը հեշտորեն որոշվում են համակարգչային համակարգերի կողմից և նպաստում են խնդիրների լուծմանը։ Գիտելիքահենք հասկացությունը գոյություն ունի տարաբնույթ կազմակերպություններում։ Դրանցից որոշ մասն անշոշափելի են, մինչդեռ մնացյալը, ընդհակառակը, շոշափելի են։ Անշոշափելի գիտելիքի օրինակներ են կազմակերպության ակտիվները, տվյալների բազաները, մշակված պրոցեդուրաները, դասագրքերը, ինչպես նաև հետազոտական փաստաթղթերը։ Իսկ անշոշափելի գիտելիքի օրինակներ են կազմակերպության կապիտալը՝ ներառյալ կազմակերպության ներքին մշակույթը, աշխատողների աշխատանքային փորձն ու գիտափորձը, ինչպես նաև աշխատախմբերի համագործակցությունը։ Ինչ վերաբերում է գիտելիքի կառավարման համակարգին, ապա դա գործընթացների հավաքածու է, որը ղեկավարում է գիտելիքի ստեղծումը, տարածումն ու օգտագործումը։

Գիտելիքի կառավարման համակարգի հաջողությունները միայն կախված է ճիշտ հավաքագրված տվյալներից և կազմակերպչական գործընթացներից, այլև որոշումների ընդունման կարևոր գործողությունների միավորումից։ Այժմյան կազմակերպություններն արդեն իսկ սկսել են գիտելիքը գնահատել որպես կարևորագույն և անփոխարինելի ռեսուրս։ Դա նշանակում է, որ պետք է մշակվեն ռազմավարական անհրաժեշտ ուղիներ՝ այդ գիտելիքը կառավարելու համար։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունները հաճախակի անց են կացնում գիտելիքի հետազոտում և գիտելիքի պլանավորում։ Իսկ գիտելիքի կառավարման համակարգի ռազմավարությունը հաջողվում է այն կազմակերպությունում, որտեղ այն ճիշտ է ընկալվում և գնահատվում է ըստ արժանվույնս։

Գիտելիքի կառավարման համար անհրաժեշտ է ներդնել համակարգչահենք տեխնիկայի մի շարք կարևոր բաղադրիչներ և որոշումների ընդունմանն աջակցող համակարգեր՝ համատեքստային կառավարում, կառուցվածքների կառավարում, գծագրերի կառավարում, կանոնների կառավարում, տվյալների բազաների կառավարում, հաշվետվությունների կառավարում, ծրագրերի կառավարում, հաղորդագրությունների կառավարում և այլն։

Կազմակերպություններն աստիճանաբար ավելի ու ավելի են սերտանում մարդ-համակարգիչ գիտելիքային համակարգի հետ։ Իսկ համակարգի հետ առնչվող մասնակիցները գնահատվում են որպես գիտելիքային աշխատակիցներ, որոնց աշխատանքյին առավելություններն են՝

  • նախագծել գիտելիքը և կառավարել գիտելիքահենք կազմակերպությունը
  • հստակորեն պատկերացնել կազմակերպության ռեալ հնարավորությունները
  • հասկանալ և լավ վերաբերվել տարբեր տիպի կանչերին և բողոքներին

Ինչ վերաբերում է գիտելիքների կառավարման համակարգերի կառավարմանը, ապա այդ պատասխանատու պաշտոնն է ստանձնում գիտելիքի կառավարման գլխավոր տնօրենը (Chief Knowledge Officer։ CKO)։ Նա է իր վրա պատասխանատվություն կրում կազմակերպության գիտելիքի և ուսման համար, կազմակերպության մշակույթի փոփոխման և անհատական բնավորության կերտման համար։ Նա է նախագծում, ձևակերպում և մշակում կազմակերպության համակարգչահենք գիտելիքը։ Նա իր ենթակայության տակ ունի այլ բաժինների կառավարիչների, որոնք հաշվետու են նրան իրենց գործունեությամբ և տեղեկատվության ապահովմամբ։