Գիտահանրամատչելի կինոնկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտահանրամատչելի կինոնկար, գիտական կինոյի տեսակ, որը ձորձում է մատչելի ձևով շարադրել գիտության և տեխնիկայի նվաճումները, ցուցադրում և դյուրմբռնելի բացատրում սակավ հայտնի, դիտարկման տեսակետից բարդ գիտական փորձերը, բնության հազվագյուտ երևույթները, վավերացնում ժողովուրդների մշակութային կյանքի նշանակալից դրվագները։ Զարգացումը սերտ կապված է գիտության ու կինեմատոգրաֆիայի ընդհանուր զարգացման հետ։

Խորհրդային շրջանի գիտահանրամատչելի կինոնկարի նշանավոր ռեժիսորներից են Վ․ Շնեյդերովը, Ա․ Զգուրիդին, Բ․ Դոլինը, Ֆ․ Սոբոլնը, Ցու․ Ալդոխինը։

Խորհրդային շրջանի Հայաստանում գիտահանրամատչելի կինոնկարների արտադրությունը կատարել է Երևանի Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիան, որն առավելապես իրականացվում էր գիտաարտադրական հիմնարկներից ստացվող պատվերների ճանապարհով։ Գիտահանրամատչելի կինոնկարներ են ստեղծել ռեժիսորներ Արման Մանարյանը («Բյուրականի աստղադիտարանը»), Ջերգիզ Ժամհարյանը («Նորը շինարարության մեջ»), Երվանդ Մանարյանը («Դեղերի ծնունդը»), Գուրգեն Բալասանյանը, Սուրեն Առաքելյանը և ուրիշներ։ Տարածելով գիտության նվաճումները՝ գիտահանրամատչելի կինոնկարները հանդիսատեսի մեջ փորձում էին դաստիարակել «մատերիալիստական աշխարհայացք», «գեղագիտական ճաշակ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 78