Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտության ուսումնասիրության և վիճակագրության կենտրոն-ը գիտական հետազոտական լաբորատորիա է, որը 2010 թվականի հունվարից գործում է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմում։ Լաբորատորիան ներկայումս բաղկացած է երեք բաժիններից, որոնք ուսումնասիրում են ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խնդիրները, իրականացնում են ոլորտի մոնիթորինգ, պատրաստում են վիճակագրական և վերլուծական բնույթի տեղեկատվություն, ինչպես նաև կատարում են ոլորտի վերաբերյալ կանխատեսումներ և տալիս գնահատականներ։ Լաբորատորիայի հիմնական գործառույթներն են.

  1. ՀՀ և օտարերկրյա պետություններում գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների իրականացում,
  2. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեին, ՀՀ նախարարություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, պետական կառավարման մարմիններին, բուհերին, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններին ու գիտական հասարակությանը ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների և իննովացիոն դաշտի զարգացման վերաբերյալ վիճակագրական, մեթոդաբանական և վերլուծական տեղեկատվության տրամադրում,
  3. Գիտատեխնիկական և իննովացիոն քաղաքականության ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում,
  4. ՀՀ գիտատեխնիկական հնարավոր զարգացումների կանխատեսում,
  5. Գիտատեխնիկական բնագավառում վիճակագրության, գիտական ներուժի հաշվառման, վերլուծության և կանխատեսման մեթոդաբանության մշակում և կատարելագործում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.csiam.sci.am/
  2. http://iiap.sci.am/
  3. http://www.scs.am/