Գիսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիսակ (Գաբրիել Հովսեփի Հովհաննիսյան, 1896, մայիսի 1 - 1949), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, երգիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Օգտագործել է նաև Կիսլանջ ծածկանունը։

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը ու Թիֆլիսի կոնսերվատորիան։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ։ Գրել սկսել է 1913-ից։ Նրա առաջին գործերը տպագրվել են «Հասկեր» և «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրերում։

Հովհաննես Թումանյանի «Գիքորը» առաջին անգամ Գիսակ Հովհաննիսյանն է վերածել պիեսի, որի բեմադրությունը հավանել է ինքը՝ Թումանյանը։

Նա որպես մեներգիչ (տենոր) մասնակցել է բազմաթիվ երաժշտական համերգների։ Մահացել է 1949-ին։[1]

Գիսակի երկերի մատենագրությունը[խմբագրել]

  • Ուղղագրական ծոցատետր, Թիֆլիս, Սախելգամի, 1933, 33 էջ։
  • Փոքրիկ էնտուզիաստներ, Թիֆլիս, Սախելգամի, 1934, 32 էջ։
  • Ամբեն ու Ռամբեն, Երևան, Պետհրատ, 1936, 11 էջ։
  • Գարուն, Երևան, Հայպետհրատ, 1963, 22 էջ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 118։