Գիորգի Մելիքիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիորգի Ալեքսանդրի Մելիքիշվիլի (վրաց.՝ გიორგი ალექსანდრეს ძე მელიქიშვილი; 1918 դեկտեմբերի 30, Թբիլիսի - 2002 ապրիլի 19), խոշոր վրացի պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտությունների համար։

Կենսագրություն[խմբագրել]

Գիորգի Մելիքիշվիլին ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։ 1939 թվականին ավարտում է Թբիլիսիի պետական համալսարանի պատմաբանական ֆակուլտետը, հետո ասպիրանտուրա ընդունվում «հին Արևելքի պատմություն» ուղղությամբ։ 1941 թվականին հետաքրքրվում է Ուրարտուի պատմությունով, ուրարտերեն և ուրարտական սեպագրություններ էր սովորում։ 1944 թվականից Ուրարտուին վերաբերվող թեկնածուական դիսերտացիա։ 1940-ականների վերջերից հրաապարակել է Ուրարտուին վերաբերվող մի շարք հոդվածներ, իսկ 1953-1954 թթ. լույս են տեսել նրա գլխավոր աշխատությունները՝ «Ուրարտական սեպագրությունները»[1]։ 1957 թվականին դառնում է Լենինյան մրցանակին արժանացած առաջին խորհրդային պատմաբանը։ Բացի Ուրարտուին վերաբերվող ուսումնասիրություններից Մելիքիշվիլին մեծ ուշադրություն էր դարձնում Վրաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի պատմությանը։ Այդ թեմատիկայում գիտանական ամենահայտնի ներդրումն է՝ «Վրաստանի հնագույն պատմության վերաբերյալ» (1959) և 8-հատորանոց «Վրաստանի պամության ակնարկներ» (1982) աշխատությունները։ 1954-1988 թթ. Մելիքիշվիլին գլխավորում էր Վրաստանի պատմության ինստիտուտի հնագույն պատմության բաժինը, իսկ 1965-1999 թթ. նաև այդ ինստիտուտի տնորենն էր։ 1999 թվականից մինչև վախճանի օրը (2002) Գիորգի Մելիքիշվիլին Պատմության ինստիտուտի պատվավոր տնորենն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Гамкрелидзе Т. В., Гиоргадзе Г. Г. Памяти Георгия Александровича Меликишвили // Вестник древней истории, 2003, № 3