Գիշերը հեծանիվով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Գիշերը հեծանիվով – 7» ակցիայի մասնակիցները դիմավորում են լուսաբացը Էրեբունի ամրոցում:

«Գիշերը հեծանիվով» (անգլ.՝ Night Biking), հեծանվային միջոցառումների շարք, որի նպատակը, Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզչությունն ու «հեծանվային մշակույթի» արմատավորումն է։ Նախաձեռնության կազմակերպիչներից Վահե Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենց նպատակն է հասնել նրան, որ հեծանիվը դիտվի իբրև առօրյա փոխադրամիջոց, մյուս փոխադրամիջոցների հետ հավասար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիշերը հեծանիվով» նախաձեռնության կազմակերպիչներից Արշակ Ուլուբաբյանը հեծանիվով

2012 թ. հունիս–սեպտեմբեր ամիսների ընթացքում այս խորագրի ներքո անցկացվեց 7 միջոցառում, որոնց ընթացքում մասնակիցների թիվը շուրջ մեկ տասնյակից հասավ ավելի քան 150 հոգու։

Միջոցառումների ժամանակ հեծավորդներն իրենց հեծանվավազքը սկսում էին Կասկադ համալիրից և լուսաբացը դիմավորում Երևանի որևէ բարձրադիր վայրում (Հաղթանակի մոնումենտ, Ծիծեռնակաբերդ և այլն)։

2012 թ. վեջին՝ յոթերորդ միջոցառումը, որին մասնակցում էր ավելի քան 150 հեծանվորդ, տեղի ունեցավ սեպտեմբերի 15-16-ի գիշերը։ Վերջին «Գիշերը հեծանիվով»–ի մասնակիցներն արևածագը դիմավորեցին Էրեբունի ամրոցի մոտ լեռնային հեծանվավազքով (mountain biking) և յոգայով։

«Գիշերը հեծանիվով» նախաձեռնության կազմակերպիչն է հայկական Իվենթոտ նախագիծը[2][3][4]։

2013 թ. առաջին և ընդհանուր թվով 8-րդ «հեծանվային գիշերը» անցկացվեց մայիսի 18-19-ի գիշերը։ Այս անգամ միջոցառմանը մասնակցեցին մոտ 250 հեծանվորդներ։

2014 թ. մայիսի 24–ին տեղի ունեցավ հոբելյանական 10-րդ «Գիշերը հեծանիվով»-ը։ Հարյուրավոր երիտասարդներ իրենց սեփական կամ հատուկ այդ օրվա համար վարձած հեծանիվներով գիշերվա կեսին Ազատության հրապարակից շարժվեցին դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ էլ դիմավորեցին արևածագը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «очной парад на велосипедах». imYerevan». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  2. «Գիշերը հեծանիվով 7». Իվենթոտ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Իմ նժույգն իմ հեծանիվն է (աուդիո)». Հայաստանի Հանրային Ռադիո. «ԼյունՍե» հաղորդաշար. 18/09/2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «7-րդ հեծանվային գիշերն ու արևածագը միջնաբերդից (տեսանյութ)». «Ազատություն» ռադիոկայան. 17.09.2012.
  5. ««Գիշերը հեծանիվով» (ֆոտոռեպորտաժ)». Հետք.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]