Գիյոմ դը Մաշո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիյոմ դը Մաշո
Machaut 1.jpg
Գիյոմ դը Մաշո (աջից), 14-րդ դարի մանրանկար
ԱԱՀ՝ Գիյոմ դը Մաշո
Բնագիր
ԱԱՀ՝
Guillaume de Machaut
Ծննդյան օր՝ մոտ 1300
Ծննդավայր՝ Մաշո (Արդեններ)
Վախճանի օր՝ 1377, ապրիլ
Վախճանի վայր՝ Ռեյմս, Ֆրանսիա
Ազգություն ֆրանսիացի
Գրքեր՝ «Գիրք իսկապես պատահածի մասին»
Մասնագիտություն՝ բանաստեղծ, երգահան,

ճարտասանական դպրոցի հիմնադիր

Գիյոմ դը Մաշո (ֆր.՝ Guillaume de Machaut կամ ֆր.՝ Machault, լատինական անվանումը՝ Guillelmus de Mascandio, մոտ 1300, Մաշո (Արդեններ) - 1377, ապրիլ), ֆրանսիացի բանաստեղծ, երգահան, ճարտասանական դպրոցի հիմնադիր։

Ճանաչված է «Գիրք իսկապես պատահածի մասին» (1365 թ.) պոեմով։ Նա Վաղ Վերածննդի երաժշտության «Արս նովա» («Նոր արվեստ») ուղղության ներկայացուցիչն է։ Հոգևոր երաժշտության (մոտետներ, պատմության մեջ առաջին քառաձայն մեսսան) հետ ստեղծել է գործիքային նվագակցությամբ երգեր (վիրելե, բալլադ, ռոնդո և այլն)՝ տրուվերների երաժշտա-բանաստեղծական ավանդույթներին զուգակցելով նոր բազմաձայնության արվեստը։