Գիլյերմո Վարելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Գիլյերմո Վարելա
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Guillermo Varela Olivera
Ազգությունը Ուրուգվայ ուրուգվայցի
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ
Ծննդավայր   Մոնտևիդեո, Ուրուգվայ
Ծննդյան թիվ   մարտի 24, 1993 (1993-03-24) (21 տարեկան)
Հասակ 171 սմ
Քաշ 69 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 30
Պատանեկան կարիերա
Ուրուգվայ Պենյարոլ
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Ուրուգվայ Պենյարոլ 1 (0)
2013— ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական2
2008-2010 Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 17) 9 (0)
2011- Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20) 10 (0)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 մայիս 2014.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 29 մայիս 2014.

Գիլյե՛րմո Վարե՛լա Օլիվե՛յրա (իսպ.՝ Guillermo Varela Olivera, locally: [ɡiˈʃermo βaˈɾela oliˈβeɾa], ծնվ. 1993 թ. մարտի 24, Մոնտևիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի աջ պաշտպան։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել]

Ուրուգվայական «Պենյարոլ» ակումբի սաներից է։ «Աուրինեգրոսների» (բռց.՝ սևաոսկեգույններ) կազմում դեբյուտը կայացել է 2011 թ. հունիսի 5-ին Մոնտևիդեոյի «Ռասինգ» ակումբի դեմ խաղում (0։1)՝ փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին[1]։ Ֆուտբոլային կարիերան սկսել է հենց «Պենարոլ» ակումբի կազմում, դեբյուտային խաղում խաղադաշտ է դուրս եկել Ուրուգվայի առաջնության վերջին տուրում «Ռասինգ»-ի հետ խաղում 2011 թվականի Հուլիսի 5-ին:

2013 թվականի հունիսի 7-ին պաշտոնապես հայտարարվեց նրա տեղափոխությունը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»[2]։ Հունիսի 11-ին նա ակումբի հետ կնքեց հնգամյա պայմանագիր[3]։

Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում 2013 թվականին զբաղեցրել է 3-րդ տեղը Հարավային Ամերիկայի առաջնությունում և դարձել աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել]