Գերման Տիտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերման Ստեպանովիչ Տիտով (ռուսերեն` Ге́рман Степа́нович Тито́в, 1935, սեպտեմբերի 11 - 2000, սեպտեմբերի 20, Մոսկվա), ռուս խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-մայոր (1975)։ ԽՍՀՄ հերոս (1961, հունիսի 9)։

Ավարտել է Ստալինգրադի ռազմաավիացիոն ուսումնարանը (1957), Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմավիացիոն ինժեներական ակադեմիան (1968), Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1972)։ 1960-ից` տիեզերագնացների ջոկատում։ Գերման Տիտովը 1961-ի օգոստոսի 6-7-ին երկրորդ ուղեծրային թռիչքն է կատարել «Վոստոկ-2» տիեզերանավով։ 24 ժամ 11 րոպեում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 17 պտույտ, անցել ավելի քան 700 հազար կմ։ ԽՍՀՄ VI և VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր է։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, նրան շնորհվել է Բուլղարիայի սոցիալիստական աշխատանքի, Վիետնամի Ժողովրդական Հանրապետության հերոսի, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչումներ։

Տիտովի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀՍՀ, հ. 12։