Գերմանիայի հայ ակադեմիականների միություն (Գերմանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերմանիայի հայ ակադեմիակոսնների միություն 1860 (ՀԱՍ), ումնական, գիաամշակութային կազմակերպություն։ Հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 7-ին, Բոխում քաղաքում՝ որպես 1860 թվականին Գերմանիաում (Լայպցիգ) ստեղծված համանուն միության իրավահաջորդ։ Նպատակն է՝ «վերակենդանացնել գերմանահայ ուսանողության պատմական հարուստ ավանդույթները և փորձել հնարավորին չափ կազմակերպել հայ ուսանողության և երիտասարդ մտավորականների ստեղծագործական և հասարակական կյանքը Գերմանիայում»։ ՀԱՄ-ի առանցքն են կազմում Գերմանիայի, ինչպես նաև սփյուռքահայ տարբեր համայնքներից և Հայաստանից ժամանած աշակերտներ, ուսանողներ և երիաասարդ մտավորականներ։ Միությունը կազմակերպում է ոաումնամշակութային միջոցառումներ, ձգտում միավորել գաղութահայ կյանքից կտրված նախկին հայաստանաբնակներին, նպաստել Գերմանիայի և Հայաստանի գիտական և կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը։ ՀԱՄ-ի ջանքերով Բոխումում գործում է հայկական մեկօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են հայերեն, հայոց պատմություն, հայ գրականություն, Հայաստանի աշխարհագրություն։ ՀԱՄ-ը սկսել է հրատարակել միության գործունեությունը լուսաբանող տարեգիրք, ինչպես նաև միության շնորհալի անդամների ստեղծագործությունները ներկայացնող պարբերական մատենաշար։ Միության նախագահն է Ազատ Օրղուխանյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։