Գերհիմքային ապարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերհիմքային ապարներ, սիլիկաթթվով աղքատ (45%֊ից պակաս SiO2) և մագնեզիումով հարուստ (43-47% MgO) հրային ապարների ընդհանուր անվանումը։ Բյուրեղանում են գերհիմքային մագմայից, երկրակեղևի տարբեր հորիզոններում, ունեն հատիկավոր կառուցվածք և կազմված են գլխավորապես օլիվինից, պիրոքսեններից։ Գերհիմքային ապարների տարատեսակներ են դունիտները, պերիդոտիտները, պիրոքսենիտները և պիկրիտները։ Տարածված են բոլոր մայրցամաքներում։ Գերհիմքային ապարների հետ կապված են քրոմիտի, պլատինի, ալմաստի, ասբեստի և այլ օգտակար հանածոների հանքավայրերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 30