Քամելեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գետնառյուծ-ից)
Գետնառյուծ

Քամելեոն, մողեսների ընտանիքին պատկանող սողուն է, որն ընդունակ է փոխել իր գույնը։ Այստեղից էլ ծագել է նրա անվանումը (քամելեոնը միստիկ էակ էր, որը կարող էր փոխել իր արտաքին տեսքը)։

Բովանդակություն

[խմբագրել] Ընդհանուր նկարագիր

Այս տեսակի մեծամասնության մարմնի երկարությունը հասնում է 30 սմ-ի, ավելի խոշորները 50-60 սմ են, իսկ ամենափոքրերը` 3-5 սմ։ Նրա գլուխը ունի սաղավարտի տեսք և երբեմն զարդարված է լինում փոքրիկ պոզերով։ Նրա ոտքերը երկար են և հարմարված են մագլցելու համար։ Թաթերն ունեն ճանկերի տեսք, որոնք կարող են ամուր բռնել ծառի ճյուղերից։ Պոչը հաստ է հիմքի մոտ և աստիճանաբար նեղանում է։ Այն կարող է ոլորվել դեպի ներքև և կարող է կախվել ճյուղերից։ Քամելեոնները ունեն անսովոր տեսողական օրգաններ։ Նրա աչքը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Քամելեոնը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։

Որսի ժամանակ քամելեոնները երկար նստում են ծառի ճյուղին։ Այդ ընթացքում նրա մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարրժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որն ունի կպչուն նյութ իր ծայրին։ Քամելեոնը կարող է ճանաչել և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում» այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լինում է շատ ծանր լեզվով բռնելու համար, նա բռնում է այն միանգամից բերանով։

[խմբագրել] Գույնի փոփոխություն

Շատ հայտնի է քամելեոնների գույնը փոխելու հատկությունը, որը հատւկ է բոլոր տեսակներին։ Գույնի թոթոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Նրա մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ` քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ քմելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որոնք կարող են ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։ Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունք։ Այս ֆունկցիայի առավելությունը այն է, որ նրանք կարող են ստանալ միջավայրի գույնը և պատսպարվել։

[խմբագրել] Տարածում

Քամելեոնները հիմնականում տարածված են աֆրիկայում, հարավային Սահարայում և Մադագասկար կղզում, բայց որոշ տեսակներ հանդիպում են հյուսիսային աֆրիկայում, հարավային եվրոպայում, մերձավոր արևելքում, հարավային Հնդկաստանում և Շրի-լանկա կղզում։ Կան նաև ներկայացուցիչներ Հավայան կղզիներում, Կալիֆոնիայում և Ֆլորիդայում։ Քամելեոնները բնակվում են բոլոր տեսակի տրոպիկական անտառներում, սավաննաներում և երբեմն անապատներում։

[խմբագրել] Էվոլյուցիա

Ամենահին գտնված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայում (մոտ 26 մլն տարի)։ Չնայած պարզ է, որ քամելեոնները ավելի հին են (մոտ 100 մլն տարի)։ Մնացորդներ են նաև հայտնաբերվել Ասիայում և Աֆրիկայում։ Համարվում է, որ քամելեոնները ավելի տարածված էին, քան հիմա։ Իրենց արմատները գալիս են Մադագասկարից, որը այսօր տուն է այս տեսակի կեսից ավելիի համար։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով