Գետնանոճազգիներ (ընտանիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեքվոյադենդրոն

Գետնանոճազգիներ (լատիներեն՝ Taxodiaceae) — բույսերի ասեղնատերևավորների կարգի ընտանիք՝ բարձր, միատուն ծառեր են՝ թեփուկանման կամ ասեղանման տերևներով։ Արական հասկիկները մեկական են, ծայրային, ծոցային, հավաքված գլխիկներով կամ ողկույզներով։ Առէջը ունի կարճ թելiկ և լայնացող թեփուկ, որի ներքևի կողմի եզրից ազատ կախված են 2-9 փոշեպարկեր։ Իգական հասկիկները միայնակ են, ծայրային, բազմաթիվ, պարուրաձև դասավորված թեփուկներով։ Սերմնային թեփուկները ավելի կամ պակաս զարգացած են։ Յուրաքանչյուր թեփուկի վրա կան 2-9 սերմնաբողբոջ։ Կոները կլոր են, հասունացնան ժամանակ միմյանցից հեռացող կոշտ, կաշվեկերպ, փայտացող թեփուկներով։ Սերմերը ունեն նեղ թևիկներ։

[խմբագրել] Ցեղեր

Գետնանոճազգիների ընտանիքը բաղկացած է 9 ցեղերից՝

Հայաստանում ներմուծված են վեց ցեղ՝ սեքվոյադենդրոն, սեքվո, կրիպտոմերիա, կուննինգհամիա, մետասեքվոյա, տաքսոդիում։[1]

[խմբագրել] Հղումներ

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով