Գեորգ Ագրիկոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Georgius Agricola.jpg

Ագրիկոլա (լատ.՝ Georgius Agricola, իսկական անունը՝ գերմ.՝ Georg Pawer[1] - Գեորգ Պավեր, Պաուեր կամ Բաուեր, այսինքն՝ գյուղացի; 1494 - 1555), գերմանացի գիտնական, միներալոգ և մետալուրգ, կրթությամբ՝ բժիշկ։ Ծնվել է մարտի 24-ին։ Հայտնի է որպես «հանքաբանության հայր»։ 1533-ին Յախիմովից (Չեխիա) տեղափոխվում է Խեմնից (Սաքսոնիա), թողնում բժշկությունը (1534) և զբաղվում հանքաբանությամբ։ Ագրիկոլան առաջինը տվեց օգտակար հանածոների, նրանց մշակման և մետալուրգիայի սիստեմատիկ նկարագրությունը։ Նկարագրել է 20 նոր միներալ։ Նրա «De re metallica Libri XII» (1550, հրտ.1556) աշխատությունը երկու դար ծառայել Է որպես լեռնային գործի տեխնիկայի և մետալուրգիայի հիմնական ձեռնարկ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png