Գեորգի Սարաջև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Սարաջև
Ծնվել էսեպտեմբերի 15, 1919(1919-09-15)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 4, 1986(1986-05-04) (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1942)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գեորգի Վարդի Սարաջև (սեպտեմբերի 15, 1919(1919-09-15), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 4, 1986(1986-05-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան , 1944 թվականին՝ ասպիրանտուրան, նույն ժամանակից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1966 թվականից՝ պրոֆեսոր)։ 1964 թվականից ղեկավարել է դաշնամուրային ամբիոն (1974-1977 թվականներին՝ դաշնամուրային ֆակուլտետի դեկան)։

Հանդես է եկել Հայֆիլհարմոնիայի դաշնամուրային տրիոյի կազմում։ Դաշնամուրային պիեսների (Տրիո, «!քսպրոմտ», «Երգեր առանց խոսքի», հայկական ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ) հեղինակ է։ Կազմել է «Դաշնամուրի ձեռնարկ»[1]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սարաջև դարձել է մի ամբողջ երաժշտական դինաստիայի հիմնադիր[2]։

  • Կինը՝ Աննա Սարաջյան՝ երգչուհի։
  • Որդին՝ Սերգեյ Սարաջյան՝ դաշնակահար։
  • Որդին՝ Վահրամ Սարաջյան՝ թավջութակահար։
  • Թոռը՝ Գեորգի Սերգեի Սարաջյան ՝ դաշնակահար։
  • Թոռնուհին՝ Աննա Սերգեի Սարաջյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Գեորգի Սարաջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «Георгий Сараджев» (ռուսերեն). Санкт-Петербургская филармония им. Д.Д.Шостаковича — Персоны. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 212