Գեորգի Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Սամվելի Պողոսյան
Ծնվել էհուլիսի 11, 1952 (71 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1975)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2002)
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Գեորգի Սամվելի Պողոսյան (հուլիսի 11, 1952(1952-07-11), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (2002

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1983-1991 թվականներին աշխատել Է ԵՊՀ բարձր Էներգիաների լաբորատորիայում (1987 թվականից վարիչ), 1992 թվականի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (քաղաք Դուբնա) տեսական ֆիզիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1999-2004 թվականներին՝ ԵՊՀ Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն, 2004 թվականից՝ ԵՊՀ ԳՀ վարչության պետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են գերինտեգրվող համակարգերի տեսությանը և Լիի հանրահաշվի ու խմբերի կոնտրակցիային[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 1-ին մրցանակ (2001, տեսական ֆիզիկայի գծով)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Квантовые системы со скрытой симметрией, М., 2006 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.