Գեորգի Մուրզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Մուրզա
Ի ծնեԳեորգի Ստեփանի Մուրզա
Ծնվել է1910 ապրիլի 19
ԾննդավայրԵրևան
Մահացել է-
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Գեորգի Ստեփանի Մուրզա (ապրիլի 16 (29), 1910, Երևան - ), խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակարար շինարար (1965

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Հեղինակ է մի շարք բնակելի, հասարակական և արտադրական շենքերի, ինչպես և Պուշկինյան լեռնանցքի աղբյուր-հուշարձանի (1938)։ Հեղինակային խմբի կազմում մասնակցել է Երևանի 1950 և 1971 թվականների գլխավոր հատակագծերի, Երևանի կենտրոնական մասի հատակագծման և կառուցապատման նախագծի (համամիութենական մրցույթում՝ 1-ին մրցանակ, 1974) մշակմանը։ Կազմել է (հեղինակային խմբերի հետ) Երևանի բնակարանային, կուլտուր-կենցաղային և կոմունալ շինարարության առաջին հերթի տեղադրման նախագծերը՝ 1959—1965, 1966-1970, 1971—1975, 1976—1980 թթ․ համար, Լենինականի գլխավոր հատակագիծը (1930-ական թթ․), Երևանի մի շարք շրջանների և միկրոշրջանների կառուցապատման, ինչպես և ՀԽՍՀ ԳԱ բուսաբանական այգու հատակագծման նախագծերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 98