Գեորգիոս Սֆրանցես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգիոս Սֆրանցես
Ծնվել է1401
Մահացել է1477 կամ 1478
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ

Գեորգիոս Սֆրացես (Ֆրանցես) (1401 — 1477/78), բյուզանդական պատմիչ, դիվանագետ, քաղաքական գործիչ։ Պալեոլոգոսների հարստության վերջին երեք կայսրերի օրոք էական դեր է խաղացել օսման, սուլթանության և արեմտաեվրոպական երկրների հետ դիվանագիտական բանակցություններում։ Գրել է պատմական երկ («Փոքր ժամանակագրություն»), որն ընդգրկում է իր ապրած ժամանակի կարևոր իրադարձությունները։ 16-րդ դարից Սֆրացեսին է վերագրվել ես մեկ պատմական երկ՝ այսպես կոչված «Մեծ ժամանակագրությունը» (բովանդակում է Բյուզանդիայի 1258—1481 թվականների պատմական իրադարձությունները), որն իրականում 1570-ական թվականներին կատարված բանաքաղություն է։ 1760-ական թվականներին Մելքիսեդեկ Թարգմանը (Բանասեր) և Հարությունը «Մեծ ժամանակագրությունը» Կ․ Պոլսում թարգմանել են հայերեն (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 220