Գեորգիոս Կեդրենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեորգիոս Կեդրենոս, 11-րդ դարի վերջի և 12-րդ դարի սկզբի բյուզանդացի ժամանակագիր։ Գրել է «Համառոտություն պատմությանց» երկը՝ աշխարհի արարչագործությունից մինչև 1057 թվականը։ Աշխատության առաջին մասն ընդգրկում է հիմնականում Թեոփանեսի և Թեոփանեսի Շարունակողի երկերը, երկրորդը Հովհաննես Սկիլիցեսի նույնանուն աշխատության արտագրությունն է։ Օգտագործել է նաև այլ հեղինակների գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png