Գենետիկայի զարգացման պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգոր Մենդել

Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Այն ուսումնասւրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները: Մարդիկ դեռ հնուց գիտակցել են, որ օրգանիզմների հատկություններն ու հատկանիշները փոխանցվում են սերդեսերունդ, սակայն դարեր շարունակ չեն կարողացել պարզաբանել դրանց ժառանգման օրինաչափությունները: Գենետիկայի հիմնադիրը չեխ գիտնական Գրեգոր Մենդելն է ով 1960-ական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները` սկզբնավորելով ապագա գիտության զարգացման առաջին փուլը: Նա ցույց տվեց, որ օրգանիզմների հատկանիշները որոշվում են ժառանգական դիսկրետ(առանձին) գործոններով, հայտնաբերեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները` հիմնվելով ստացված տվյալների մաթեմատիկական ճշգրիտ վերալուծության վրա, և այն էլ մի ժամանակաշրջանում, երբ դեռ չկար որևէ պատկերացում գենի, ԴՆԹ-ի կամ քրոմոսոմի մասին, բջիջների բաժանման գործընթացների մասին: Նրա «Փորձեր բուսական հիբրիդների վրա» արժեքավոր աշխատությանը, ցավոք, տպագրվեց քիչ հայտնի պարբերականում, համապատասխան արձագանքի չարժանացավ և գրեթե մոռացության մատնվեց ամբողջ 35 տարի: Հատկանիշների ժառանգման մենդելյան օրինաչափությունները փաստորեն «վերահայտնագործվեցին» միայն 20-րդ դարի սկզբին Գ. դե Ֆրիզի (Հոլանդիա), Կ.Կորենսի (Գերմանիա) Է.Չերմակի (Ավստրիա) կողմից:Նրանք միմյանցից անկախ վերահաստատեցին Գ. Մենդելի հայտնագործած օրինաչափություններն, ընդունեցին նրա հայտնագործության գերակայությունն`անվանելով օրենքները Գ. Մենդելի անվամբ: Նրանց և այլ գիտնականների ջանքերով ձևակերպվեց ժառանգականության քրոմոսոմային տեսանյութը` նախշելով ժառանգման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության զարգացման երկրորդ փուլը: Համաձայն այդ տեսության-առանգական նյութերը` գեները տեղադրված են քրոմոսոմներում` գծային շարքով: Փաստորեն նոր էջ բացվեց հատկանիշների ժառանգման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության զարգացման համար, իսկ գիտությունն անվանվեց գենետիկա: Այսպիսով, թեև գենետիկական էին դեռևս 19-րդ դարում, գենետիկա գիտության «ծննդյան» պաշտոնական տարեթիվը համարվում է 1900 թվականը: Սակայն գեների մոլեկուլային կառուցվածքը դեռ երկար ժամանակ մնում էր անհայտ: