Գենեսիոս-Տիմոթեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գենեսիոս-Տիմոթեոս (ծննդյան թիվն անհայտ - 747), Պավլիկյան շարժման առաջնորդ 717-ից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

VIII դարի սկզբին բյուզանդական հալածանքներից ազատված և Արևմտյան Հայաստանի Եպիսպարիս գյուղում ապաստանած պավլիկյանները իրենց առաջնորդ են հռչակել Պավղոս հայի որդուն՝ Գենեսիոսին, տալով նրան Տիմոթեոս մականունը։ Լևոն III կայսրը 717-ին Գենեսիոս-Տիմոթեոսին կանչել է Կոստանդնուպոլիս, պատրիարք Գերմանի մոտ՝ հարցաքննության։ Գենեսիոս Տիմոթեոսը խելամտորեն թաքցրել է իր համոզմունքները և արդարանալով՝ վերադարձել Եպիսպարիս։ Գենեսիոս-Տիմոթեոսի նկատմամբ այս մեղմությունը, հավանաբար, կապված էր Լևոն III-ի պատկերամարտ քաղաքականության հետ։

Գենեսիոս-Տիմոթեոսն անցել է արաբների կողմը և բնակություն հաստատել Մանանաղ գյուղում, որը և դարձել է նրա գործունեության հիմնական կենտրոնը։ Բյուզանդական պատմիչ Պետրոս Սիկիլիացու վկայությամբ, Գենեսիոս-Տիմոթեոսը Մանանաղում ապրել և գործել է 30 տարի ու մահացել համաճարակից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիք-Բախշյան Ս․ Տ․, Պավլիկյան շարժումը Հայաստանում, Ե․, 1953
  • Бартикян P․M․, Источники для изучения истории павликианского движения, Е․, 1961
  • Gregoire Н․, Pour l’Histоire des eglises Pauliciennes, «Orientalia Christiana Perisca», 1947, v․ 13, № 3-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 8