Ավարտել է Բալաշովի օդաչուների բարձրագույն ռազմաավիացիոն ուսումնարանը (1964)։ Տիեզերագնացների ջոկատում է ընդգրկվել 1965 թվականին։ 1974 թվականի օգոստոսի 26-28-ին Լև Դյոմինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-15» տիեզերանավով․ 48 ժ 12 ր-ում գիտատեխնիկական փորձեր են կատարվել մանևրելու և «Սալյուտ-3» (ուղեծրում էր 1974 թվականի հունիսի 25-ից) ուղեծրակայանին մոտենալու համար։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 214)։