Գեյզեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյզեր (իսլանդերեն՝ geysir, geysa -դուրս հորդել) պարբերաբար եռացող ջուր և գոլորշի շատրվանող աղբյուր: Տարբերվում են հատած կոնի մեղմաթեք գմբեթի, գավաթավոր և անկանոն փոսերի ձևով: Առաջին դեպքում գործունեության տևողությունը հաստատուն է (մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ), երկրորդ դեպքում փոփոխական: Գեյզերի արտավիժման շիթի բարձրությունը հաճախ գերազանցում է մի քանի տասնյակ մետրի, ջրի ջերմաստիճանը 80-100°C է: