Գեղմնաճանճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղմնաճանճ
Գեղմնաճանճ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Երկթևանիներ
Ընտանիք Արյունածծուկներ
Ցեղ Meluphagus
Տեսակ Գեղմնաճանճ
Լատիներեն անվանում
Melophagus ovinus (Linnaeus, 1758)
M. ovinus ovinus (Linnaeus, 1758)
M. ovinus himalayae (Maa, 1969)



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 452749

Գեղմնաճանճ (լատին․՝ Melofagus ovinus), արյունածծուկների ընտանիքի միջատ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթև է, հասունը (երկարությունը՝ 4-7 մմ) մուգ դարչնագույն երանգով է։ էգի ձվարաններում ձվից դուրս են գալիս թրթուրներ, որոնք ամրանում են ոչխարների բրդի թելերին, 20-30 օրում դառնում հասուն միջատներ և սնվում ոչխարի արյունով։ էգն ապրում է 7-8 ամիս, այդ ժամանակահատվածում արտազատում է 20-30 թրթուր։

Մելոֆագոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարների տարածված հիվանդության (մելոֆագոզ) հարուցիչ է։ Բուռն վարակի դեպքում նկատվում են կենդանու հյուծվածություն, բրդաթափություն, սակավարյունություն, մատղաշի աճի դանդաղում, երբեմն՝ անկումներ։ Պայքարի միջոցները, ոչխարների լողացումներ, միջատասպան պատրաստուկների (քլորոֆոս, մակցիդալ, նեոցիդոլ, նատրիումի հիպոքլորիտի 2%-անոց լուծույթ) կիրառում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղմնաճանճ» հոդվածին։