Գեղարքունիք (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարքունիք (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղարքունիք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Գավառ համայնք[1]
ԲԾՄ2100 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1654[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1207
Գեղարքունիք (գյուղ) (Հայաստան)##
Գեղարքունիք (գյուղ) (Հայաստան)
Գեղարքունիք (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)##
Գեղարքունիք (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)

Գեղարքունիք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը վերանվանվել է Գեղարքունիք 1946 թվականի ապրիլի 4-ին։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է ծովի մակարդակից 2040-2160 մետր բարձրության վրա։ Գավառ քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հարավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Կոգովիտ գավառից գաղթած հայերով։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրն ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Նոր Բայազետի շրջանի։

Պատմամշակութային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ է գտնվում մ․թ․ա․ 1-ին հազարամյակով թվագրվող կիկլոպյան ամրոցը, մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող «Ձոր ավերակներ» բնակատեղին, 17-րդ դարով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, իսկ Գյուղի արևմտյան կողմում եէ գտնվում Սուրբ Հակոբ մատուռը։ Պատմական գերեզմանոցում պահպանվել են 16-րդ դարի մի քանի խաչքարեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս բնակչության նախնիները այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բուլանըղի և Մուշի գյուղերից հիմնականում 1829-1830 և 1914-1919 թվականներին։

Գեղարքունիք գյուղի ազգաբնակչության փոփոխությունն ըստ տարիների ներկայացված է ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 178 797 1040 1533 1437 1614 1647 1732 1880 1654[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.