Գեղանի կռունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղանի կռունկ
Գեղանի կռունկ
Գեղանի կռունկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Կռունկանմաններ (Gruiformes)
Ընտանիք Կռունկներ (Gruidae)
Ցեղ Anthropoides
Տեսակ Գեղանի կռունկ (A. virgo)
Միջազգային անվանում
Anthropoides virgo
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գեղանի կռունկ (լատին․՝ Anthropoides virgo), կռունկների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 90-100 սմ է, թևերի բացվածքը՝ 165-185 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5-3,5 կգ։ Հասունի փետրածածկը միատարր մոխրագույն է, դիմային և վզի առջևի մասերն ու կուրծքը՝ սև, գագաթը՝ մոխրագույն։ Երիտասարդի գլուխը մոխրագույն է, դիմային նախշը բացակայում է։ Թռչում է մոխրագույն կռունկի նման։ Բնակվում է արոտավայրերում, բաց դաշտերում, խոնավ մարգագետիններում, լճերի ու լճակների մոտ, բնակավայրերի հարևանությամբ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է բույսերով, միջատներով, մանր ողնաշարավորներով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն է, աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին։ Չուի ընթացքում թռչում է սեպաձև երամ կազմած (հաճախ գիշերները)։ Ամպամած եղանակների, խիտ մառախուղի, առատ ձյան պայմաններում երամը երբեմն մոլորվում է, կորցնում չուի ճանապարհը և մեծ կորուստներ կրում՝ բախվելով էլեկտրական լարերին, բարձր ծառերին և շինություններին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Աֆրիկայում, Իսպանիայից մինչև Բայկալ, Մոնղոլիայում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում։ Առավելապես հանդիպում են հանրապետության կենտրոնական և հյուսիսային շրջաններում։ 200-300 առանձնյակներից կազմված երամներով հանրապետությունում հանդիպում են միայն աշնանային և գարնանային չուի շրջաններում։ Հանգստի համար օգտագործում են վարելահողերը և գյուղատնտեսական ցանքատարածությունները[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի համար քիչ տարածված, չվող, հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է։ Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում են 200-300 առանձնյակներից բաղկացած երամներով, որոնք հանգստի համար օգտագործում են առավելապես Սևանի ավազանի ցանքատարածությունները։

Վաղ գարնան շրջանում եղանակի կտրուկ փոփոխման հետևանքով կարող են ցրտահարվել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանի կռունկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանի կռունկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։