Գեղամ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 15 (28), 1905[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 19, 1988(1988-10-19)[3][2] (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Գեղամ Ստեփանի Հարությունյան (դեկտեմբերի 15 (28), 1905[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 19, 1988(1988-10-19)[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գյումրիում՝ հյուսնի ընտանիքում, ապա ընտանիքով տեղափոխվել են Թիֆլիս։ Այստեղ 1916 թվականին ավարտել է Կուկիայի եռամյա դպրոցը և ընդունվել Ներսիսյան հայոց հոգևոր դպրոց։ Թատերական գործունեությունը սկսել է սիրողական խմբերում։ 1930 թվականի աշնանը նրան նկատում են Թ.Սարյանը և Վ.Աճեմյանը և հրավիրում Լեննականի Պետթատրոն՝ որպես դերասան։ 1930-1947 թվականներին հանդես է եկել Լենինականի դրամատիկական թատրոնում, իսկ 1947 թվականից՝ Սունդուկյանի անվան թատրոնում։ Նկարահանվել է կինոյում և հեռուստաֆիլմերում։

Թաթուլ Ալթունյանին և Գեղամ Հարությունյանին նվիրված հուշատախտակներ Երևանի Զորյան փողոցում

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արա Գեղեցիկ՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
  • Պեպո՝ «Պեպո»
  • Տրոֆիմով՝ «Բալենու այգի»
  • Վանյա Զեմնուխով՝ «Երիտասարդ գվարդիա»
  • Զարիֆյան՝ «Փորձադաշտ»
  • Լուիջի՝ «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (1964 թվական)
  • Կազարին՝ «Դիմակահանդես»
  • Գուլդ՝ «Ռուսական հարց»
  • Էդմունդ՝ «Արքա Լիր»
  • Պյոտր Զարուդնի՝ «Մի խուլ նրբանցքում»
  • Տոնինո և Ձանետտո «Վենետիկյան երկվորյակներ»
  • Կրեչինսկի՝ «Կրեչինսկու հարսանիքը»
  • Քսանթոս՝ «Եզոպոս»

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղամ Հարությունյան (ժողովածուի կազմող՝ Ս. Հարդենյան), Երևան, 1982։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Հարությունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 318