Գեղամաբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գեղամաբակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2025 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն138[2] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գեղամաբակ (Հայաստան)##
Գեղամաբակ (Հայաստան)
Գեղամաբակ (Գեղարքունիքի մարզ)##
Գեղամաբակ (Գեղարքունիքի մարզ)

Գեղամաբակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գտնվում է Վարդենիս-Սոթք ճանապարհից աջ, Վարդենիս քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2025 մ բարձրության վրա։ Գեղամաբակ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղամաբակի մշտական բնակչությունը կազմել է 135, առկա բնակչությունը՝ 126 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։ Գեղամաբակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 131[4] 219 242 408 371 522 663 37[7] 115 135[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային մշակաբույսերի, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից արևելք գտնվում է քարայր-կացարանների համալիր (17-18 -րդ դդ.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. Գեղարքունիքի մարզի մարդահամար
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 511
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 53» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 623