Գեղախոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գեղախոռ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Գեղախոռ (Աշխարհ)##
Գեղախոռ (Աշխարհ)

Գեղախոռ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, Շամբ Կարնո լճակի հյուսիսային կողմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն իսպառ ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 44 տուն հայ և թուրք բնակիչ, որից հայերը կազմում էին 29 տուն՝ 182 բնակչով։ 1909 թվականին հայերը կազմում էին 37 տուն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Հայերը հատկապես ընտիր ձիեր էին պահում վարձով բեռներ տեղափոխելու համար։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղախորն ուներ Ս. Սարգիս անունով հին հայկական եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն ունեին արական վարժարան, որտեղ սովորում էին 25 աշակերտ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 821

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 708