Գեհու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեհու
Որակավորումաղեղնավոր լարային երաժշտական գործիք

Գեհու (չինարեն՝ 革胡,անգլերեն՝ Gehu), չինական ազգային երաժշտական գործիք։ Այն ստեղծվել է 20-րդ դարի սկզբին։ Ստեղծվելու ժամանակաշրջանում այն լայն օգտագործում է վայելել, չնայած այն փաստին, որ այսօրվա դրությամբ այն գրեթե մոռացության է մատնվել։ Գեհուն լարային գործիք է և նվագվում է աղեղի օգնությամբ։ Այն շատ նման է թավջութակին և ունի նույն լարերը՝ լյա, ռե, սոլ, դո։ Գործիքը մտնում է հուքինների ընտանիքի մեջ, բայց տեսքով տարբերվում է այս ընտանիքի մյուս գործիքներից։ Այն ավելի նման է թավջութակի։ Հուքինների ընտանիքում այն կատարում է կոնտրաբասի դերը։ Վերջին տարիներին այս գործիքին տիրապետողների թիվը նվազել է։ Այս գործիքին հիմնականում փոխարինում է թավջութակը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]