Գարնանային արձակուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնանային արձակուրդներ
անգլ.՝ Spring Breakers
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1], զենքով աղջիկներ, դրամա[2][3][1][…], քրեական ֆիլմ[3][1] և նեո նուառ
ԹեմաԳարնանային արձակուրդ, excess?[4], կողոպուտ[5] և Thrill?[5]
Թվականմարտի 19, 2013, 2013 և մարտի 21, 2013[6][7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀարմոնի Քորին[2][8][3][…]
Սցենարի հեղինակՀարմոնի Քորին[9]
ԴերակատարներՋեյմս Ֆրանկո[2][8][10][…], Սելենա Գոմես[2][8][10][…], Վանեսսա Հադջենս[2][8][10][…], Էշլի Բենսոն[2][8][10][…], Ռեյչել Քորին[8][10][1][…], Գուչի Մեն[8][10], Հիզեր Մորիս[10], Էմմա Հոլցեր[11], Լի Իրբի[11], Ջեֆ Ջարեթ[11], Թոմ Ֆրանկո[11], Դեյվ Քրամեր[11] և Ջիմմի Սթար[11]
ՕպերատորԲենուա Դեբի
ԵրաժշտությունՍքրիլլեքս
ՄոնտաժԴուգլաս Քրայս
Պատմվածքի վայրՖլորիդա և Սենթ Պետերսբուրգ
Նկարահանման վայրՖլորիդա
ԿինոընկերությունIconoclast և Division Films
Տևողություն94 րոպե
 Spring Breakers Վիքիպահեստում

Գարնանային Արձակուրդներ (անգլ.՝ Spring Breakers) դրամա, կատագերկություն։ Ռեժիսոր` Հարմոնի Կորին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը չորս ընկերուհիների մասին է, ովքեր ցանկանում էին իրենց կյանքի մեջ նոր գույներ լցնել։ Ֆեյթը, Քոթթին, Բրիթթանին և Քենդին ցանկանում էին գնալ գարնանային արձակուրդներին, սակայն նրանք բավականաչափ գումար չունեին։ Դրա համար նրանք թալանում են խանութ և հավաքում են իրենց համար բավարար գումար։ Բայց այդ գողությանը Ֆեյթը չի մասնակցում։ Նա տարբերվում էր իր ընկերուհիներից իր հավատով։ Նա հավատացյալ էր։ Ի Վերջո աղջիկները գնում են այդ հանգստյան վայրը և զվարճանում։ Սակայն ոստիկանները նրանց ձերբակալում են, քանի որ կասկածում են, որ նրանք թմրանյութեր են օգտագործում։ Սակայն նրանց ազատելու համար գումար էր հարկավոր մուծել, որը նրանք չունեին։ Էլիենը տեսնելով աղջիկներին, վճարում է այդ հարկը և ազատում նրանց։ Սակայն Ֆեյթին դա ընդհանրապես դուր չի գալիս։ Նա թողնում է իր ընկերուհիներին և վերադառնում տուն։ Այդ վայրում Մեծ Արչ անունով հարուստ կար, ով Էլիենի թշնամին էր։ Նրանք մի ժամանակ ընկերներ էին եղել, սակայն հետո վիճել էին։ Մեծ Արչը Էլիենին և աղջիկներին ասում է, որ հեռանան իր հանգստյան վայրից, բայց Էլիենը չի համաձայնվում։ Մեծ Արչը սկսում է կրակել և այն գնդակը դիպչում է Քոթթիի ձեռքին։ Որոշ ժամանակ հետո նա նույնպես հեռանում է։ Բրիթթանին Քենդին և Էլիենը որոշում են վրեժ լուծել և գնում են Մեծ Արչի տուն։ Թիկնապահներից մեը կրակում է Էլիենի վրա և նա մահանում է։ Իսկ Բրիթթանին և Քենդին սպանում են Մեծ Արչին։ Վերջում երկու աղջիկները մնում են այդ վայրում և այն դարձնում են իրենց տունը[12]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական անուն Կեղծանուն
Ջեյմս Ֆրանկո Էլիեն
Սելենա Գոմես Ֆեյթ
Էշլի Բենսոն Բրիթթանի
Վանեսսա Հադջենս Քենդի
Ռեյչել Քորին Քոթթի
Գուչի Մեն Մեծ Արչ

Շապիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանեսսա Հաջենս - Քենդի
  • Ռեյչել Կորին - Քոթթի
  • Ջեյմս Ֆրանկո - Էլիեն
  • Սելենա Գոմես - Ֆեյթ
  • Էշլի Բենսոն - Բրիթթանի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնանային արձակուրդներ» հոդվածին։