Գարիկ Պապոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարիկ Յուրիի Պապոյան
Անունը Գարիկ Յուրիի Պապոյան
Ծնվել է սեպտեմբերի 20, 1984 (1984-09-20) (30 տարեկան)
Ծննդավայր Գյումրի, Հայաստան
Ազգություն հայ
Աշխատանք սկսած 2007


Գարիկ Յուրիի Պապոյան (սեպտեմբերի 20, 1984, Գյումրի), հայ հաղորդավար, հումորիստ, նաև երաժիշտ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել]

Գարիկ Պապոյանը ծնվել է Գյումրիում 1984 թ. սեպտեմբերի 20-ին։ Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցում։

2001 թ. ընդունվել է Երևանի ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանը, որն ավարտել է 2008 թ.։

2002-2004թթ. ծառայել է ՀՀ զորքերում։

2007-10 թթ. եղել է Շանթ հեռուստաընկերության «32 ատամ ակումբ» հումորային ժամանցային հաղորդման սցենարիստ և դերասան, իսկ 2009-10 թթ. [[Արմենիա TV]] հեռուստաընկերությունում վարել է «3 պատ» շոու-ծրագիրը։ 2009-10 թթ. Դար 21 հեռուստաընկերությունում վարել է «Ալո Գարիկ» երաժշտական շոուն։ Խաղացել է «Մեր բակը» հումորային հեռուստասերիալում։

2010 թվականից «Վիտամին» պրոդյուսերական կենտրոնում աշխատում է որպես «Վիտամին ակումբ» հումորային շոուի անդամ։

Հեռուստատեսությունում այլ աշխատանքներն են՝ «Հարց չկա» շոու-ծրագրի հեղինակ, համասցենարիստ և վարող, «Իքս Ֆակտոր» երաժշտական նախագծում որպես ժյուրիի անդամ, «Հայսուպերսթար» նախագծում որպես երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ, «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծին որպես ժյուրիի անդամ։ ։

2011 թ. ստեղծել է «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը[1]

2012 թ. օգոստոս ամսին ամուսնացել է «Mars-On» խմբի անդամ Մարիաննայի հետ, ում հետ ծանոթացել էր Իքս Ֆակտոր նախագծի ժամանակ

2014 թվականին Գարիկ Պապոյանի հեղինակած Not Alone երգը՝ երգիչ Արամ Mp3-ի կատարմամբ, ներկայացվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://www.aravot.am/2011/06/29/164712/