Գարեջրով ապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեջրով ապուր
Գարեջրով ապուրի բաղադրիչները
Եվրոպա
ՏեսակԱպուր
Ենթատեսակապուր
Բաղադրամասեր
Հիմնական
ՀնարավորԲեկոն, սոխ, կարտոֆիլ, սունկ, գազար
 Beer Soups Վիքիպահեստում

Գարեջրով ապուր, ապուրի տեսակ, որի մեջ ջրից և արգանակից բացի որպես հեղուկ զանգված օգտագործվում է գարեջուր։ Այսպիսի ապուրների բաղադրության մեջ մտնում են հում ձվեր, կաթնամթերքներ, շաքարավազ, համեմունքներ։ Գարեջրով ապուրների հետ մատուցում են սուխարիներ պատրաստված սև հացից։ Գոյություն ունեն գարեջրով ապուրի բազմազան տեսակներ[1]՝ սկսած ամենահասարակներից, որի մեջ ջրից և գարեջրից բացի մտնում են միայն հում ձվի դեղնուց, շաքարավազ և համեմունքներ, և վերջացրած ամենաբարդ ապուրներով, որոնք պարունակում են բազմազան բաղադրիչներ, այդ թվում՝ բեկոն, սունկ, սոխ, կարտոֆիլ, գազար և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]