Գարեգին Իբրանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Իբրանոսյան
ԾննդավայրԿես­կին Տե­նեկ-Մա­դեն
Մահացել է1915
Մահվան վայրԿա­լե­ջի­կ կամ Այա­շ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԱյա­շի թա­ղա­պե­տա­կան բժիշկ

Գարեգին Իբրանոսյան (ծնվել է Կըրշեհիրի գավառի Կեսկին Տենեկ-Մադեն (Էսքի Տենեկ-Մադեն) քաղաքում-1915 թվականին Այաշում), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Իբրանոսյանը ծնվել է Անկարայի նահանգի Կըրշեհիրի գավառի Կեսկին Տենեկ-Մադեն / Էսքի Տենեկ-Մադեն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում, այնուհետև ավարտել տեղի թուրքական իդադիեն (միջնակարգ դպրոցը)։

Ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Այաշի թաղապետական բժիշկ է աշխատել։

1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Այաշ ավանը թուրքական վայրագությունների հանրահայտ վայր էր դարձել։ Այաշի բանտը, որ 15-20 կանգուն լայնք ու երկայնք ունեցող միահարկ շենք էր, դարձել էր հայ կուսակցական գործիչների ու մտավորականների նահատակության առաջին հանգրվանը։

Բժիշկն Այաշի թաղապետական բժշկի հանգամանքով այցելել է հայ բանտարկյալների կայքերը՝ բանտի ղեկավարության կողմից առողջապահական կանոնների ապահովմանը հսկելու նպատակով։ 1915 թվականին բժիշկը իր հոր հետ միասին ձերբակալվել է և ձեռնակապով տարվել Կալեջիկի (Անկարայի) բանտը։ Այնուհետև նրանց խառնել են տեղի հայ բնակչության տարագրվող քարավանին ու աքսորել։

1915 թվականին, Կալեջիկից 8 ժամվա հեռավորության վրա գտնվող մի վայրում կամ Այաշում սպանվել է հայ տարագիրների ջարդի ժամանակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակ ագրուած վաւերական փաստեր ով, Ստամբուլ, 1919 թ.։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957 թ.։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965 թթ.), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965 թ.։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985 թ.։
  • Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006 թ.։
  • Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008 թ., հ. 1-12

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։