Գարեգին Գավաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Գավաֆյան
Ծնվել է1856
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1923
Մասնագիտությունմաթեմատիկոս և մանկավարժ

Գարեգին Գավաֆյան (1856, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1923), հայ կրթական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը և երկար տարիներ որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել է Պոլսի հայկական դպրոցներում։ Հրատարակել է մի քանի դասագիրք, ինչպես՝ «Տարրական թվաբանություն մտավոր և գրավոր Ա և Բ տարի» (Կ. Պոլիս, 1894, Բ տպ. 1896, Գ տպ. 1900), «Միջին ընթացք թվաբանության մտավոր և գրավոր» (Գ և Դ տարի) նույնպես արժանացել է մի քանի տպագրության), «Բարձրագույն ընթացք թվաբանության մտավոր և գրավոր (Ե և Զ տարի)»[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 232.