Գավաթ (մրցանակ)
Տես նաև Գավաթ (այլ կիրառումներ)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գավաթը մրցանակ է, առավելապես` ունկավոր անոթի տեսքով։ Տրվում է մրցումների հաղթողին, որը կոչվում է գավաթակիր։
Աշխարհի երկրներում գավաթների խաղարկություններ անցկացվում են առաջնություններին զուգնթաց, սովորաբար` մասնակից թիմերի սեղմ քանակով։
Ամենապատվավոր մրցանակն, իհարկե խաղարկվում է աշխարհի առաջնություններում։ Աշխարհի առաջին գավաթը, որը հետագայում կոչվեց ՖԻՖԱ-ի նախագահ, համաշխարհային ֆուտբոլի մեծ երախտավոր Ժյուլ Ռիմեի անունով, պատկերված էր հունական դիցաբանության հաղթանակի թևավոր աստվածուհի Նիկեի տեսքով։ Դա 3 սմ բարձրությամբ ոսկե արձանիկ էր և կշռում էր 1 կգ 800 գ (օնիքսե պատվանդանով 4 կգ )։ Այն քանդակել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լաֆլյորը։ Ժյուլ Ռիմեի գավաթը, ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ, ընդմիշտ ի պահ էր տրվելու այն հավաքականին, որը երեք անգամ կդառնար գավաթակիր։ Այդ հաջողությանը 1970 թվականին հասավ Բրազիլիան։ Գավաթը 1983-ին հափշտակվեց Ռիո Դե Ժանեյրոյում։ Ձուլվեց «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 1971 թվականին սահմանեց նոր, արդեն փոխանցիկ մրցանակ` ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը։