Գառնիկ Չուխաջյան
Գառնիկ Չուխաջյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1935[1] Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 28, 2021[1] (86 տարեկան) |
Բնակության վայր(եր) | Մոսկվա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1957) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1979) |
Գառնիկ Ալեքսանի Չուխաջյան (փետրվարի 28, 1935[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2021[1]), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1979), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990 թվականից)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964-1982 թվականներին եղել է Պոլիմերների համամիութենական ԳՀ և նախագծային ինստիտուտի մոնոմերների քիմիայի լաբորատորիայի, 1982-1993 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ 1994 թվականից ապրում է Մոսկվայում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են համասեռ և միջֆազային կատալիզի պայմաններում չհագեցած միացությունների ստացման ու փոխակերպման ռեակցիաներին։ Մշակել և բժշկության մեջ ներդրել է երկշերտ, ինքնակպչող կենսահամատեղելի թաղանթներ, սպունգներ, սոսինձներ, հակաայրվածքային քսուքներ և այլ միջոցներ[3]։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդվածների մատենագիտություն[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.sci.am/membersview.php?id=116&langid=2
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 2021 մահեր
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին