Գանձակի դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարպասները այսօր Գելաթի վանքում

Գանձակի դարպասները, Գանձակ քաղաքի պահպանված միջնադարյան դարպասները։ Ստեղծվել են Շեդադյանների հարստության Շավուր Ա իշխանի պատվերով Իբրահիմ իբն Օսման անունով վարպետի կողմից։ Արտաքին կողմից երկաթե դարպասները ունեին խփովի մեթոդով կատարած տարբեր զարդանկարներ և նախշեր։ Շավուրի հրամանով դարպասի երեսին «կուֆի» ձեռագրով խփված է եղել վարպետի անունը, պատրաստման ժամանակը և մի քանի այլ արձանագրություն[1]։

1139 թվականին վրաց թագավոր Դեմետրե Ա-ն (1125-1156) գրավում է Գանձակը և որպես ռազմավար տանում է քաղաքի դարպասները, որոնց փեղկերից մեկը մինչ այժմ պահպանվում է վրացական Գելաթի վանքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հին Գանձակի դարպասները» (ռուսերեն).