Գանգրափետուր հավալուսն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգրափետուր հավալուսն
ComputerHotline - Pelecanus crispus (by) (1).jpg
Գանգրափետուր հավալուսն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավալուսնանմաններ
Ընտանիք Հավալուսններ
Ցեղ Հավալուսն
Տեսակ Գանգրափետուր հավալուսն
Լատիներեն անվանում
Pelecanus crispus
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174692
NCBI 36300
EOL 1049381


Գանգրափետուր հավալուսն (լատ.՝ Pelecanus crispus), հավալուսների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։

Կենսակերպ[խմբագրել]

Շրջում են խմբերով (10-ից ոչ ավելի թռչուններ), առանձին անհատներ հաճախ չվում են վարդագույն հավալուսների երամներում։ Բնակվում է Սևանա և Արփի լճերում, բաց, խորը ջրային տարածքներում (նոսր բուսականությամբ ծանծաղուտներ)։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է ձկներով։

Բնադրում[խմբագրել]

Բնադրումը հայտնի է միայն Արփի լճում։ Բնադրազույգերը կայուն են ողջ կյանքի ընթացքում։ Բույնը գաղութային է. ճյուղերի ու խոտաբույսերի փոքր կույտ է (տրամագիծը՝ 56-57 սմ)։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Դնում է 95 մմ տրամագծով, սպիտակ 2-3 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս մայիս-հունիսին։ Ներկայումս աշխարհում գանգրափետուր հավալուսնի թվաքանակի անկումը շարունակվում է, իսկ որոշ վայրերում անհետացման վտանգն անխուսափելի է, ուստի անհատական պաշտպանության կարիք ունի։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png