Գայ Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայ Ֆոքս
Guy Fawkes.jpg
դավադիր
Ծննդյան օր՝ 1570 թ., ապրիլի 13 (1570-04-13)
Ծննդավայր՝ Յորք
Վախճանի օր՝ հունվարի 31, 1606 (35 տարեկան)

Գայ Ֆոքս (անգլ.` Guy (Guido) Fawkes, կան նաև անվան այլ գրելաձևեր, 13 ապրիլի 1570 – 31 հունվարի 1606 թվական), անգլիական ազնվական, կաթոլիկ, ծնվել է Յորքում։ 1605 թվականի անգլիական և շոտլանդական թագավոր Ջեյմս I-ի դեմ կազմակերպված Վառոդային դավադրության ամենահայտնի անդամն է։ 2002 թվականի BBC-ի «100 մեծագույն բրիտանացիները» հարցման արդյունքում նա զբաղեցրել է 30-րդ տեղը։

Չնայած Գայ Ֆոքսը թագավորին սպանելու դավադրության նախաձեռնողն ու ղեկավարը չէր, բայց նրան էր հանձնարարված վառել դեպի լորդերի պալատի տակ դրված վառոդով լցված տակառը տանող պատրույգը։ Այնտեղ էլ նա ձերբակալվել է 1605 թվականի նոյեմբերի 5 -ի գիշերը։ Սրանով է բացատրում է այն փաստը, որ հենց նրա անունն է դարձել ամբողջ դավադրության խորհրդանիշը։

Թագավորի ուղղակի հրամանով նա ենթարկվում է խոշտանգումների, որի ժամանակ տալիս է իր մեղսակիցների անունները, որոնց շուտով նույնպես ձերբակալում են։ Հունվարի 27-ին Ֆոքսին և նրա մեղսակիցներին դատապարտում են տանջանքների ու կախաղանի։ Բայց հունվարի 31-ին Ֆոքսին հաջողվում է ցատկել և կոտրել վիզը, դրանով իսկ խուսափելով ցավալի տանջանքներից։

Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվում է «V for Vendetta» ֆիլմում, դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, մասնավորապես, «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայում։ Դիմակի դիզայնը 1982 թվականին մշակել է Դավիթ Լլոյդը։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Northcote Parkinson, 1976, pp. 91–92.
  • Fraser, 2005, pp. 283.
  • John S. Forrester (11 February 2008), «Dozens of masked protesters blast Scientology church. Web-based foes guard IDs, assert risk of retribution», The Boston Globe
Commons-logo.svg