Գամալ աբդ ալ-Նասեր
| Գամալ աբդ ալ-Նասեր | |
| Գամալ աբդ ալ-Նասեր | |
| Եգիպտոսի Հանրապետության 37-րդ նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | հունվարի 16, 1956 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | սեպտեմբերի 28, 1970 |
| Այլ տիտղոսներ՝ | Միացյալ Արաբական Հանրապետության նախագահ |
| Կուսակցություն՝ | Արաբական Սոցիալիստական Միություն |
| Նախորդող՝ | Մուհամմադ Նագիբ |
| Հաջորդող՝ | Անվար Սադաթ |
| Ծննդյան օր՝ | հունվարի 15, 1918 |
| Ծննդավայր՝ | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
| Վախճանի օր՝ | սեպտեմբերի 28, 1970 |
| Վախճանի վայրը՝ | Կահիրե,Եգիպտոս |
| Երեխաներ՝ | որդիներ` Խալիդ, աբդ ալ-Հակիմ և աբդ ալ-Համիդ դուստրեր` Խոդա և Մոնա |
Գամալ աբդ ալ-Նասերը (արաբ. جمال عبد الناصر — Ջամալ աբդ ան-Նասր, Գամալ աբդ ալ-Նասեր; 15 հունվար 1918, Ալեքսանդրիա — 28 սեպտեմբեր 1970, Կահիրե) — Եգիպտոսի երկրորդ նախագահը (1956—1970), պանարաբական շարժման քաղաքական գործիչ, Սովետական Միության հերոս:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Ծնվել է 1918թ. հունվարի 15-ին Ալեքսանդրիայում`մանր պաշտոնատարի ընտանիքում: Մանկությունը անց է կացրել Կահիրեյում, որտեղ էլ ավարտել է դպրոցը:Արդեն 12 տարեկանում նա սկսում է մասնակցել հակաբրիտանական ցույցերին:1936թ.-ին Նասերը տապալում է ռազմական ակադեմիայի ընդունելության քննությունները, սակայն այնուամենայնիվ նրան հաջողվում է ընդունվել Կահիրեյի համալսարանի իրավագիտության բաժին:Սակայն զինվորական դառնալու պատանու ցանկությունը չի մարում և նա 1937թ. ռազմական ակադեմիա է ընդունվում:1938թ.-ին Նասերը ծառայության է անցնում իր երոք ծառայակից ընկերների հետ Սուդանի սահմանում: Թվում էր թե ռազմական գործի ընտրումը կլինի մշտական:Բայց քաղաքականությունը նույնպես գերում էր Նասերին:Եգիպտոսի և մնացած արաբական երկրների կախվածությունը եվրոպական տերություններից Նասերի կարծիքով անպատվաբեր էր արաբական աշխարհի համար:Երբ երեք ընկերները ավարտում են ծառայությունը, նրանք հավաքվում են Ջաբալ-շերիֆ սարի վրա և երդում տալիս միմյանց:Այդ օրվանից նրանց կյանքի նպատակն է դառնում Եգիպտոսում անգլիական զորքերի դեմ պայքարը և Եգիպտոսի բանակի վերակազմավորումը, որը փոփոխություններից հետո կարող էր պաշտպանել արաբական աշխարհը ամեն տեսակի վտանգներից:Արդեն 30-ական և 40-ական թվականներից սկսվում է երիտասարդ սպաների ձևավորումը, որոնք հետագայում էլ վերցնում են իշխանությունը:
Նասերի և իր կողմնակիցների քաղաքական հայացքները շատ խառն բնույթ էին կրում:Մի կողմից Նասերին հետաքրքրում էր արևմտյան ժողովրդավարությունը իսկ մյուս կողմից ազգերի միապետական կառավարումը որի գլուխը պետք է լիներ միապետը և դիկտատորը: Նրան շատ էին գերում և՛ արաբական ազգայնականների գաղափարները,և՛ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը:Նրա բոլոր քաղաքական հայացքները իրար հակասող էին և միայն մի զգացում նրա մեջ հակասական չէր`դա ատելությունն էր անգլիացիներ նկատմամբ որոնք Եգիպտոսի փաստացի տերերն էին համարվում:Անգամ նրա ընկերներից մեկը` Անվար Սադաթը կապի մեջ է մտնում Նացիստական Գերմանիայի ռազմական լրտեսների հետ, որի համար էլ շուտով ձերբակալվում և բանտ է նետվում:Սակայն Նասերին հատուկ էին ավելի զգույշ գործողությունները:Նա իր ամբողջ կյանքի ընթացքում կապեր էր հաստատել ամեն տեսակ զինվորականների հետ, որոնք բոլորը միջին խավի ներկայացուցիչներ էին:Հենց նրանցից էլ Նասերը կազմավորում է իր կուսակցությունը: 1948—1949թթ. Արաբաիսրայելյան պատերազմի ժամանակ Նասերը և իր կողմնակիցները որոշում են որ Եգիպտոսի թագավոր Ֆառուք 1-ինը չի կարող ղեկավարել երկիրը և գտնվում է արևմուտքի անմիջական ազդեցության տակ:Նասերի կազմակերպության`«Ազատ սպաների» մեջ սկսում են մտնել գեներալներ, մայորներ և այլ զինվորական պաշտոնյաներ:Նրանք ռազմական հեղափոխություն էին կազմակերպում`«հայրենիքի և արաբ ազգի փրկության» համար:1952 թ.-ի Հուլիսյան հեղափոխությունը Եգիպտոսում, որոնք կազմակերպում են Նասերն ու նրա կողմնակիցները տապալում է Եգիպտոսի իշխանությունը:Կազմավորվում է Հեղափոխության ղեկավարության խորհուրդ, որի գլուխ կանգնեց Մուհամմադ Նագիբը:Եգիպտոսը հռչակվում է հանրապետություն: Սակայն Նասերը չէր պատկերացնում Եգիպտոսի ապագան, քանի որ նրա նպատակն էր տարածել հեղափոխությունը ամբողջ արաբական աշխարհով մեկ:Ինչպես նշել ենք Նասերը պանարաբիզմի կողմնակից էր: Եգիպտոսի Հանրապետության ղեկավար է դառնում Մուհամմադ Նագիբը իսկ փոխվարչապետը Գամալ աբդ ալ-Նասերն էր:Սակայն անմիջապես հակասություններ են առաջանում Նագիբի և Նասերի միջև:Նասերը պառլամենտի գոյությանը դեմ էր արտահայտվում իսկ Նագիբը`կողմ:Արդյունքում 1954 թ.-ի նոյեմբերի 14-ին Նասերը իր կողմնակիցների հետ`որոնք բոլորն էլ բարձրաստիճան զինվորականներ էին, հեղափոխություն է կազմակերպում ու խլում իշխանությունը Մուհամմադ Նագիբից:36 տարեկան Նասերը դառնում է Եգիպտոսի Հանրապետության փաստացի ղեկավարը, չնայած նա պաշտոնապես զբաղեցնում էր միայն վարչապետի պաշտոնը:Նասերը սկսում է պայքարը անգլիացի ինտերվենտների դեմ,և այնուամենայնիվ հասնում է նրան որ անգլիական զորքերը լքում են Եգիպտոսը:
1956թ. հոկտեմբերին սկիզբ է առնում հակամարտություն Եգիպտոսի և եվրոպական տերությունների միջև Սուեզի ջրանցքի համար `այդ ժամանակ Սուեզի ջրանցքին բաժին էր ընկնում ամբողջ աշխարհի ծովային բեռնափոխադրումների 1/6-րդ մասը, Անգլիայի արտաքին առևտրի 1/4 –րդ մասը,ԱՄՆ նավթափոխադրումների մեծ մասը և Ֆրանսիայի առևտրի 8 %-ը: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն`անհանգստացած արաբական ազգայնականության աճից, սպառնում է չվարկավորել Եգիպտոսին Ասուանի պատնեշի շինարարության համար, Նասերը (1956թ.-ից արդեն Եգիպտոսի նախագահ)հրաման է տալիս ազգայնականացնել ջրանցքը:Այս քայլը Արևմուտքին գցում է իսկական շոկի մեջ:Երբեմնի Անգլիայի գաղութը որոշում է այդպիսի համարձակ քայլ անել`այն էլ հենց Արևմուտքի դեմ: Երբ Եգիպտոսը մերժում է ՄԱԿ-ի պահանջները դարձնել ջրանցքը ազատ իսրայելական նավերի համար, Իսրայելի Պաշտպանության Բանակը Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությամբ հարձակվում է Եգիպտոսի վրա և գրավում ամբողջ Սինայան թերակղզին և Գազայի Հատվածը: Միևնույն ժամանակ Նասերի գաղափարների ազդեցության տակ Ադենում նույնպես հասունանում էին հակաբրիտանական տրամադրություններ, որոնք դեռ չէին զգացվում իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա:Նասերը նաև առաջարկում էր որ Եմենը նույնպես ընդգրկի արաբական միության շարքերը, սակայն Անգլիան ամեն ձևով խոչնդոտում էր դրան`վախենալով կորցնել իր գաղութները: Գամալ աբդ ալ-Նասերին ի վերջո հաջողվում է իր ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտին:Նա կարողանում է ազգայնականացնել ո՛չ միայն Սուեզի ջրանցքը, այլ նաև անգլիական և ֆրանսիական բանկերը, ապահովագրական ընկերություններն ու առևտրական կազմակերպությունները:
Ձգտելով գտնել հակակշիռ Արևմուտքին`Նասերը սերտ կապեր է հաստատում Արևմուտքի գլխավոր թշնամու` ԽՍՀՄ-ի հետ:ԽՍՀՄ-ն դեմ չէր Մերձավոր Արևելքում այդպիսի դաշնակից ունենալ և երբ Արևմուտքը Եգիպտոսին արդյունաբերական բլոկադա է հայտարարում, ԽՍՀՄ-ն Եգիպտոս է առաքում այնքան անհրաժեշտ նաֆթն ու ցորենը: Նախագահ Նասերը միշտ իր ամենամեծ ուշադրությունը դարձրել է Եգիպտոսի էկոնոմիկայի զարգացման վրա և այս բնագավառում նա շատ դրական փոփոխություններ է կատարում, որոնք համաձայնեցված էին ԽՍՀՄ-ի հետ: Երբ վեցoրյա պատերազմում Եգիպտոսը պատերազմում պարտություն է կրում Գամալ աբդ ալ-Նասերը հրաժարական է տալիս:Փողոցում սկսվում են ցույցեր, որոնք պահանջում են Նասերին հետ վերցնել իր հրաժարականը:Մեկ օր հետո նա համաձայնվում է և վերադառնում:
Գամալ աբդ ալ-Նասերը մահանում է 1970թ.-ի սեպտեմբերի 28-ին:
[խմբագրել] Գամալ աբդ ալ-Նասերի կառավարությունը
- Նասերի 1-ին կառավարություն (25 փետրվար — մարտ 1954թ.)
- Նասերի 2-րդ կառավարություն (18 ապրիլ — 1 սեպտեմբեր 1954 թ.)
- Նասերի 3-րդ կառավարություն (1 սեպտեմբեր 1954 թ.— 30 հունիս 1956 թ.)
- Նասերի 4-րդ կառավարություն (30 հունիս 1956 թ. — 5 марта 1958 թ.)
- Նասերի 5-րդ կառավարություն (5 մարտ — 7 հոկտեմբեր 1958 թ.)
- Նասերի 6-րդ կառավարություն (7 հոկտեմբեր 1958 թ. — 17 օգոստոս 1961 թ.)
- Նասերի 7-րդ կառավարություն (17 օգոստոս — 19 հոկտեմբեր 1961 թ.)
- Նասերի 8-րդ կառավարություն (19 հոկտեմբեր 1961 թ. — 29 սեպտեմբեր 1962 թ.)
- Նասերի 9-րդ կառավարություն (19 հունիս 1967 թ.— 20 մարտ 1968 թ.)
- Նասերի 10-րդ կառավարություն (20 մարտ — 28 նոյեմբեր 1968 թ.)
- Նասերի 11-րդ կառավարություն (28 նոյեմբեր 1968 թ. — 28 սեպտեմբեր 1970 թ.)[1]
[խմբագրել] Անձնական կյանքը
Գամալ աբդ ալ-Նասերը ամուսնացած էր և ուներ 5 երեխա:Նրանցից Խալիդ աբդ ալ-Նասերը (1949-2011) նման էր հորը և անչափ սիրում էր քաղաքականությունը: [2]
[խմբագրել] Նասերը ԽՍՀՄ հերոս
Գամալ աբդ ալ-Նասերը պարգևատրվել է ԽՍՀՄ բարձրագույն`հերոսի կոչումով Նիկիտա Խրուշչովի հրամանով:
[խմբագրել] Նասերը մշակույթում
- Եգիպտոսում Նասերի մասին ֆիլմ է նկարվել` «Насер 56» («Nasser 56», 1956):
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ R. Hrair Dekmejian Egypt under Nasir: a study in political dynamics. N-Y, 1971 — p.176.
- ↑ Khaled Abdel Nasser dies - Politics - Egypt - Ahram Online-->