Գաճաճ ճահճահովվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաճաճ ճահճահովվիկ
Գաճաճ ճահճահովվիկ
Գաճաճ ճահճահովվիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Կռունկանմաններ (Gruiformes)
Ընտանիք Ջրահովվիկներ (Rallidae)
Ցեղ Zapornia
Տեսակ Գաճաճ ճահճահովվիկ (P. pusilla)
Միջազգային անվանում
Porzana pusilla
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գաճաճ ճահճահովվիկ (լատին․՝ Porzana pusilla), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 17-19 սմ է, թևերի բացվածքը՝ 33-37 սմ։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից կարմրադարչնագույն է՝ խիտ խայտավորված սպիտակ պտերով, ներքևից՝ մոխրակապույտ։

Մարմնի կողքերն ու ներքնապոչը սև ու սպիտակ զոլերով են։ Կտուցը կանաչ է, աչքի ծիածանաթաղանթը՝ կարմիր, հավալուսնները՝ ձիթապտղագույն-կանաչից խամրած վարդագույն։ Երիտասարդի դիմային մասը բաց դարչնագույն է։

Մարմինը ներքևից մոխրադարչնագույն է, խայտավոր։ Աչքի ծիածանաթաղանթը դարչնագույն է, ոտքերը՝ վարդագույն երանգով։

Բնակվում է խիտ բուսականությամբ հարուստ լճակներում ու գետերում։

Porzana pusilla
Porzana pusilla

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային միջատներով ու բույսերով։ Թաքնված թռչուն է, եղեգնուտից հեռու հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում տեսակին վերաբերող վերջին գրանցումները կատարվել են 1995 թ.-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաճաճ ճահճահովվիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաճաճ ճահճահովվիկ» հոդվածին։