Գաղտնիքները կարող են սպանել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

"Գաղտնիքները կարող են սպանել" խաղը (Secrets Can Kill) Նենսի Դրյուի բազմաթիվ համակարգչային խաղերից առաջինն է, որը դուրս է եկել 1998 թվականի դեկտեմբերի 23-ին։ Խաղը ծրագրավորված է Her Interactive կազմակերպության կողմից և նախատեսված է Microsoft Windows համակարգի համար։ Խաղացող կերպարը միայն գլխավոր հերոս Նենսի Դրյուն է։ Ինչպես Նենսիի Դրյուի մյուս խաղերում այս խաղում նույնպես գործում է "ավագ դետեկտիվ" և "կրտսեր դետեկտիվ" ձևը։ Այս երկու ձևերի տարբերությունը խաղում հանդիպող դժվարությունների բարդությունն է և հուշումների բացակայությունը։ Խաղը հետախուզային և արկածային բնույթի է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Դրյուն հանգստանալու նպատակով որոշ ժամանակով գալիս է իր մորաքույր Լուիզայի տունը՝ Ֆլորիդա։ Մորաքույրը գրադարանավարուհի է աշխատում տեղի ավագ դպրոցում և հենց այդ դպրոցում էլ տեղի է ունեցել սպանություն։ Սպանվել է աշակեր Ջեյք Րոջերսը։ Նենսիի մորաքույրը խնդրում է իր զարմուհուն բացահայտել սպանության գաղտնիքները։

Հանդիպող կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նենսի Դրյու- տասնութամյա երիտասարդ դետեկտիվ ով աշխատում է պարզաբանել սպանության պատճառը։ Նա խոսում է խաղում հանդիպուղ բոլոր կերպարների հետ։
  • Դարիլ Գրեյ- Դարիլը գտել է սպանվածի մարմինը։ Նա սովորում է նույն ավագ դպրուցում և այդ դպրոցի խորհրդականն է։ Նա հայտնի է որպես գեղեցիկ և բարետես տղա, ով ունի հարուստ հայրիկ և թանկարժեք մեքենա։ Նենսին ցանկանում է հասկանալ, թե արդյո՞ք այս տղայի բարի կերպարի տակ կարող է թաքնված լինել ավելի չար կերպար։
  • Քոննի Ուոթսոն- Քոննին ուժեղ բնավորությամբ աշակերտուհի է, որը թաքցնում է մութ գաղտնիք։
  • Հալ Տանակա- Հալը ճապոնացի աշակերտ է։ Նա շատ գրագետ է և ցանկանում է դառնալ բժիշկ։ Արդյո՞ք սպանված աշակերտի մահը կարող էր նրան ինչ-որ բանով օգնել։
  • Հեկտոր Սանշեզ- Հեկտորը աշակերտներից մեկն է ում համար միակ երազանքը "Մայամի Դոլֆինզ" ֆուտբոլային ակումբում խաղալն է որի համար նրան պակասում է սպորտային հովանավորություն։ Նենսին սպանության մեջ կասկածում է նաև նրան։
  • Միչ Դիլլոն- Նա դպրոցի աշխարողներից մեկն է։ Նենսին կասկածում է նրա և սպանված աշակերտի միջև առաջացած միջադեպի մեջ։

Հեռախոսային կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեդ Նիկերսոն- Նենսիի ընկերը, ով նրան հեռախոսով խորհուրդներ է տալիս։
  • Բեսս Մարվին- Նեսիի մոտ ընկերուհին, ով նրան օգնում է խորհուրդներով
  • Ջեսսի Ֆեյն- Նենսիի մոտ ընկերուհին և Բեսսի զարմուհին, որը նույնպես խորհուրդներ է տալիս։

Խաղացողը կարող է խաղի ընթացքում գործել սխալներ, որի արդյունքում խաղը կարող է ընդհատվել։ Կա սխալը ուղղելու հնարավորություն։