Գաղափարախոսականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաղափարախոսություն(անգլ.՝ Ideolgy ), գաղափարների համակարգ, տեսական հայեցակարգ կամ տեսություն, որի միջոցռվ հասարակական խմբերի (կուսակցութ­յունների, դասակարգերի, հասարակական միավորումների և այլն) տեսանկյունից արտացոլվում և գնահատվում են հասարակական հարաբերությունների բնույթը և դրանց զարգացումը, ինչպես նաև արտացոլվում են այդ խմբերի սոցիալական գործունեության նպատակները, ծրագրերը և իդեալները։

Առաջին անգամ «Գաղափարախոսություն» հասկացությունը շրջանության մեջ է դրել Դեստյուտ դը Տրասին (1796)՝ նշանակելու համար գաղափարների մասին նոր էմպիրիկ գիտությունը, որը նրա կարծիքով, հնարավորություն է տալիս բացահայտել քաղաքականության, բարոյականության և այլն հաստատուն հիմքերը։ Այդ շրջանում այն ստանում է բացասական երանգավորում և ընկալվում է իբրև հայացքների ամբողջություն, որոնք կտրված են հասարակական կյանքի և իրական քաղաքականության պահանջներից և ունեն պատրանքային բնույթ։ Գաղափարախոսական հոսանքները իրենց ընդհանուր գծերով ձևավորվել են դեռևս հին աշխարհում, սակայն որպես քաղաքական կուսակցությունների և ուսմունքների հետ առնչվող երևույթ նկատվում է սկսած 17-րդ դարից։ Առաջին գաղափարախոսական հոսանքներից է ավանդապաշտությունը, որը պաշտպանել է ավանդական կարգերն ու հոգևոր արժեքները։ Ավանդապաշտությունից է սերվել դասական պահպանողականությունը, որը ձևավորվել է Անգլիայամ՝ 18-րդ դարում՝ ի հակադրության ֆրանսիական Լուսավորականության. ազատամտականության գաղափարախոսության։ 18-րդ դարում է ձևավորվում նաև դասական ազատամտականության Գաղափարախոսություն։ 19-րդ դարում Գաղափարախոսության գունաշարը համալրվում է ուտոպիական և գիտական սոցիալիզ­մի, մարքսիզմի, անարխիզմի և սոցիալիստական այլ գաղափարախոսություններով։ 20-րդ դարում գադափարախոսական կողմնորոշիչները գերազանցապես որոշվում էին ազատամտական, ժողովրդավարական, սոցիալիստական և պահպանողական հայեցակարգերի հակամարտությամբ և միաժամանակ դրանց համադրությամբ։

Ընդսմին, էապես ծևափոխվեցին դասական ազատամտականությունն ու պահպանողականությունը՝ վերածվելով նորազատամտականության և նորապահպանողականության։ Ազատամտական Գաղափարախոսության շրջանակներում սկզբնավորվում են մարդու իրավունքների և ազատությունների, մասնավորապես խոսքի ազատության, դավանանքի ազատության և դրանց պաշտպանության, սահմանադրականության հայեցակարգերը, որոնք էլ հանգեցնում են զաղափարախոսական պլյարալիտքի սկզբունքի ձևավորմանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թվականներ, Երևան

Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան

А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թվական, Москва