Գալո Գոնսալես Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալո Գոնսալես Դիաս
Ծնվել էփետրվարի 22, 1894(1894-02-22)
Մահացել էմարտի 8, 1958(1958-03-08) (64 տարեկան)
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
ԿուսակցությունՉիլիի կոմունիստական կուսակցություն

Գալո Գոնսալես Դիաս (իսպ.՝ Galo González Díaz, փետրվարի 22, 1894(1894-02-22) - մարտի 8, 1958(1958-03-08)), չիլիացի քաղաքական գործիչ, Չիլիի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1949-1958)։

1925 թվականին հիմնադրել է Չիլիի տրանսպորտի բանվորների արհմիությունը և ընտրվել դրա գլխավոր քարտուղար։ 1930 թվականին դարձել է ՉԿԿ կենտկոմի անդամ։ 1930-1932 թվականներին գլխավորել է Չիլիի տրանսպորտի բանվորների արհմիութենական ֆեդերացիան։ 1934-1946 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի կադրերի հսկման հանձնաժողովի նախագահ, 1940-1949 թվականներին՝ ՉԿԿ ԿԿ-ի տեսական և քաղաքական օրգան, «Պրինսիպիոս» («Principios») ամսագրի խմբագիր, 1946-1949 թվականներին՝ ՉԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1949-1958 թվականներին՝ գլխավոր քարտուղար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 158